
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 2013Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվետու տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում կատարված և ընթացիկ աշխատանքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության նախարարը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը:
Քննարկման ընթացքում վարչապետ Սարգսյանն անդրադարձել է գերատեսչություններին տրված հանձնարարականների և աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին, հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները: