Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հնդկաստանը հույս ունի, որ Թրամփը ճանապարհ կբացի առևտրային բանակցությունների համար
18/08/2025 17:44
Կիսվել

Հնդկաստանը հույս ունի, որ Թրամփը ճանապարհ կբացի առևտրային բանակցությունների համար

Հնդկաստանը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կգիտակցի ռազմավարական գործընկերության կարևորությունը և կբացի ճանապարհ երկու երկրների առևտրային բանակցությունների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուր հնդկական կառավարությունում։

«Մենք հույս ունենք, որ Թրամփը կգիտակցի ու կգնահատի մեր ռազմավարական գործընկերությունը, մեր անկեղծությունը և կբացի երկխոսություն առևտրային բանակցությունների համար», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նա հիշեցրել է, որ Հնդկաստանի ավանդական արտաքին քաղաքականությունը հիմնված է «բոլորի հետ բարեկամության» սկզբունքի վրա։

«Մենք չպետք է թշնամիներ ունենանք աշխարհի որևէ կետում։ Դա մեր հիմնարար մոտեցումն է», – նշել է նա։

Օգոստոսի 16-ին The Financial Express թերթը գրել էր, որ ամերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված այցը Նյու Դելի՝ Հնդկաստանի և ԱՄՆ-ի առևտրային համաձայնագրի շուրջ վեցերորդ փուլի քննարկումների համար։ Այցը պետք է սկսվեր օգոստոսի 25-ին և տևեր մինչև օգոստոսի 30-ը։ Կոնսուլտացիաները պետք է դառնային առևտրային լարվածությունը մեղմելու կարևոր փուլ։

Աղբյուրը նշել է, որ Հնդկաստանը չի կարող դադարեցնել նավթի գնումները Ռուսաստանից՝ հաշվի առնելով «մեծ տարբերությունը՝ ֆինանսական արտահայտությամբ»։

Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն հայտարարեց Հնդկաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքի բարձրացման մասին՝ 25%-ից մինչև 50%։ Պատճառն այն է, որ Հնդկաստանը շարունակում է գնել ռուսական նավթ և նավթամթերք։ Թրամփը քննադատել էր Հնդկաստանին, որ նա «միշտ իր ռազմական տեխնիկայի մեծ մասը գնել է Ռուսաստանից» և «Չինաստանի հետ միասին ռուսական էներգակիրների խոշորագույն գնորդն է»։ Հնդկաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և ԵՄ-ի քննադատությունը անվանել էր անհիմն։

Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Թրամփը չէր բացառել, որ Վաշինգտոնը չի կիրառի մաքսատուրքեր Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2