Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
2025-ի հունվար-հուլիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով
19/08/2025 13:14
Կիսվել

2025-ի հունվար-հուլիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հուլիս ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․2%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 0․6%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 5.1%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 5․3%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 2.3%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 0.9%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 1․0%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 3.4%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 4․4%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 0.2%-ով։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 1․1%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 7.8%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ աճել են 1.7%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 0.6%-ով։

Սննդամթերքի գներ: 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.7% գնաճ, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ 2.7% գնանկում: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հուլիսին հունիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.9-1.8%-ով, այդ թվում, գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշ արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.5%-ով:

Տավարի մսի գինը 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ աճել է 1.3%-ով, գառան և խոզի մսերինը՝ 4.3% և 7.0%-ով, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 0.6% և 3.1%-ով: 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացի՝ 4.4%, մակարոնեղենի՝ 5.8%, ալյուրի՝ 8.4%, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%, 0.4%, 0.1%, գնաճ:
Մարգարինի և կարագի գները 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ աճել են 2.0% և 12.6%-ով, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ 0.6% և 0.2%-ով: 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ հրուշակեղենի գինն աճել է 1.4%-ով, պաղպաղակինը՝ 7.1%-ով, սուրճինը՝ 13.4%-ով, կակաոյինը՝ 20.4%-ով, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 1.8%, 0.7% և 1.7%-ով: Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ աճել է 16.8%-ով, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ 0.9%-ով: 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 4.7% և 8.0%, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.5% և 0.6% գնաճ:

«Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ աճել է 24.1%-ով, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ 0.3%-ով: Միաժամանակ, 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ ձվի գինը նվազել է 8.3%-ով, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ 1.3%-ով: 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է թարմ կաթի և շոկոլադի՝ 1.0 և 12.0% գնաճ, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ 0.2% և 0.7% գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ գրանցվել է 4.7%, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնանկում:

2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ պանրի գինը նվազել է 0.5%-ով, թռչնամսինը՝ 0.2%-ով, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.7% և 0.1%-ով: Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 6.1% գնաճ, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ 21.7% գնանկում: 2025թ. հուլիսին հունիսի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 14.37%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.28% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.22 տոկոսային կետով:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 0.1%-ով, իսկ 2025թ. հունիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկվող 6 բնակավայրերում 2025թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-0.6%-ով, 3-ում գրանցվել է 0.1% գնանկում, իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.1%-ով: Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025թ. հուլիսին հունիսի համեմատ աճել են 3.9% և 5.2%-ով: 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.4% և 3.9%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 4.4% և 1.1% գնանկում:

2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 12.2% գնանկում, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ 25.0% գնաճ, ընդ որում, 2025թ. հուլիսին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 154.1 դրամ:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. հուլիսին 2024թ. հուլիսի համեմատ սակագներն աճել են 3.6%-ով, իսկ 2025թ. հունիսի համեմատ՝ 0.6%-ով:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հուլիսին հունիսի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.5-0.8%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.7%-ով:

Արտարժույթի շուկա: 2025թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.8% նվազում, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ: 2025թ. հուլիսին 2024թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 0.6% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.1% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանավար 1.3% և 4.1%-ով: 2025թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 384.1 դրամ, ինչը 1.0%-ով ցածր է 2024թ. հուլիսի համապատասխան ցուցանիշից ( 388.1 դրամ):

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64