ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 29/07/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 29-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.47 դրամով և կազմել 410.30 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.41 դրամով և կազմել 545.17 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով և կազմել 12.53 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.76 դրամով և կազմել 631.62 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 45.92 դրամով և կազմել 17557.82 դրամ: Արծաթի գինն աճել է 1.02 դրամով և կազմել 264.09 դրամ: Պլատինի գինը նվազել է 219.68 դրամով և կազմել 18837.39 դրամ: