
Հունվար–հուլիս ամիսներին Վրաստանի խոշորագույն արտահանման գործընկերը եղել է Ղրղզստանը
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2025-ի հունվար–հուլիս ամիսներին Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալում տասը խոշորագույն գործընկերներին բաժին է ընկել 79.9%-ը։ Առաջին տեղում է Ղրղզստանն է՝ 815.5 մլն ԱՄՆ դոլարով, երկրորդ տեղում՝ Ղազախստանը՝ 494.8 մլն դոլարով, իսկ երրորդ տեղում՝ Ռուսաստանը՝ 412 մլն դոլարով։
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա նույն ժամանակահատվածում տասը խոշորագույն գործընկերներին բաժին է ընկել Վրաստանի ներմուծման 71.6%-ը։ Առաջին եռյակում են Թուրքիան՝ 1 556.2 մլն ԱՄՆ դոլար, ԱՄՆ-ն՝ 1 553.1 մլն ԱՄՆ դոլար, Ռուսաստանը՝ 1 087.5 մլն ԱՄՆ դոլար։
Բացի այդ, ըստ ծառայության զեկույցի, 2025-ի հունվար-հուլիս ամիսներին արտահանվող ապրանքների խմբում առաջին տեղում են եղել թեթև ավտոմեքենաները՝ 1478.9 մլն ԱՄՆ դոլարի (38.5% ընդհանուր արտահանման ծավալից)։ Երկրորդ տեղում են թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերը՝ 202.9 մլն դոլարի, իսկ երրորդ տեղում ալկոհոլային խմիչքներն են՝ 148.1 մլն դոլարի։
Նույն ժամանակահատվածում ներմուծվող ապրանքների խոշորագույն խումբը եղել են թեթև ավտոմեքենաները, որոնց ներմուծումը կազմել է 2058.3 մլն ԱՄՆ դոլար կամ ներմուծման ընդհանուր ծավալի 20%-ը։ Երկրորդ տեղում են նավթն ու նավթամթերքը՝ 727.6 մլն դոլարի, իսկ երրորդ տեղում՝ կտավները, գծանկարները՝ 481,3 մլն դոլարի։