Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Սաուդյան Արաբիան հունիսին ամսվա կտրվածքով ավելացրել է նավթի արդյունահանումը 6.2%-ով
21/08/2025 12:43
Կիսվել

Սաուդյան Արաբիան հունիսին ամսվա կտրվածքով ավելացրել է նավթի արդյունահանումը 6.2%-ով

Հունիսին Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը մայիսի համեմատ աճել է 6.2%-ով, սակայն արտահանումը նվազել է 0.8%-ով: Այս մասին հաղորդում է Joint Organization Data Initiative (JODI) կայքը։

Արտահանման ծավալը կազմել է օրական 6.141 մլն բարել՝ մայիսյան 6.191 մլն բարելի փոխարեն։ 2024-ի հունիսի համեմատ այն աճել է 1.6%-ով։

Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ծավալը հունիսին կազմել է օրական 9.752 մլն բարել, մինչդեռ մայիսին այն եղել է 9.184 մլն բարել։ Տարեկան կտրվածքով արձանագրվել է 10.4% աճ։

Վենեսուելայում նավթի արդյունահանումը հունիսին աճել է՝ հասնելով օրական 1.069 մլն բարելի` նախորդ ամսվա 1.066 մլն բարելի համեմատ։ Տարեկան կտրվածքով ցուցանիշը կազմել է 922 հազար բարել։

Ըստ JODI-ի նախնական գնահատականների՝ ԱՄՆ-ում հունիսին նավթի արդյունահանումը կրճատվել է 0.5%-ով՝ հասնելով օրական 13.426 մլն բարելի՝ նախորդ ամսվա 13.488 մլն բարելի փոխարեն։ Սակայն տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 1.4%։

Կազմակերպության հաշվարկներով՝ ամերիկյան նավթի արտահանումը նախորդ ամսին կազմել է օրական 3.467 մլն բարել, ինչը 4.5%-ով պակաս է մայիսյան 3.629 մլն բարելից, և 18.1%-ով պակաս՝ 2024-ի հունիսի 4.231 մլն բարելից։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59