Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
30/07/2013 09:47
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է խորհրդակցություն՝ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) ղեկավարների մասնակցությամբ: Նախարարությունից հայտնում են, որ նախարար Սերգո Կարապետյանն, ընդհանուր առմամբ, արդյունավետ է գնահատել մարզային կենտրոնների աշխատանքը և ԳԱՄԿ-երի ղեկավարներին հորդորել է բերքահավաքի այս եռուն շրջանում բարձրացնել աշխատանքի ռիթմն ու որակը:

Սերգո Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Մեր սպասելիքները ձեզնից ավելին են, դուք այսօր կոչված եք գործուն աջակցություն ցույց տալ ոչ միայն ոլորտի առջև կանգնած այսօրվա խնդիրների հաղթահարմանը, այլև հեռահար հարցերի լուծմանը՝ այլընտրանքային եկամուտների ապահովմանը, նոր տեխնոլոգիաների և համաշխարհային փորձի ներդրմանն ու տեղայնացմանը, գյուղատնտեսական մթերքների իրացման նպատակով նոր շուկաների հետազոտմանն ու մարքեթինգային տեղեկատվության ներդրմանը»:

ԳԱՄԿ-երի ղեկավարներները նախարարին զեկուցեցել են ընթացիկ աշխատանքների մասին, խոսել առկա խնդիրներից, կոնկրետ առաջարկներ ներկայացրել իրենց գործունեությունն առավել համակարգված կազմակերպելու նպատակով:

Նախարարը ԳԱՄԿ-երի ղեկավարներին կոչ է արել չսպասել ֆինանսական հոսքերի, այլ՝ ստեղծել դրանք եղած ռեսուրսներից, քանի որ հետագայում այս կենտրոններն անցնելու են լիակատար ինքնաֆինանսավորման:

Մարզային կենտրոնների ղեկավարները կոնկրետ հանձնարարականներ են ստացել աշխատանքների վերակառուցման, տեղերում մատուցվող ծառայությունների բարելավման վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Սյունիքի, Շիրակի մարզերի ԳԱՄԿ-ների ղեկավարներին բավարար ցուցանիշներ ապահովելու համար, իսկ Արարատի, Լոռու և Տավուշի ԳԱՄԿ-երի ղեկավարներին հորդորել է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21