Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում
19/06/2024 16:23
Կիսվել

C360՝ բանկային ընդգրկուն ծառայությունների փաթեթներ Converse Mobile-ում

C360-ի հիմքում բանկային ծառայությունների անհատականացումն է և միջազգային ու տեղական լավագույն փորձառությունը: Կոնվերս Բանկում վստահ ենք, որ հաջողում է այն ընկերությունը, որը ճանաչում է իր հաճախորդներին և առաջարկում նրանց պահանջմունքներին առավելագույնս համապատասխանող, մրցունակ պրոդուկտներ:

C360-ը նախագծվել է հենց այս տրամաբանությամբ և առաջարկում է բանկային առանցքային ծառայությունները՝ մեկ փաթեթում: Ըստ որում, Converse Mobile հավելվածում յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրություն կատարել՝ մի քանի փաթեթից ընտրելով իր կարիքներին առավելագույնս համապատասխանողը:

Հաշվի փաթեթները, այդ թվում՝ C360-ը, հաճախորդի ընտրությունն են

Ողջ աշխարհում, համաձայն McKinsey & Company (2019) և Deloitte (2019,2020) ընկերությունների վերլուծությունների, հաճախորդների 60-75%-ը նախընտրում է օգտվել բանկային ծառայությունների փաթեթներից՝ համարելով այս առաջարկը առավել գրավիչ: Այս առաջարկը հաճախորդների ընտրությունն է մի քանի պատճառով.

  • Պարզություն՝ հասկանալի է հաճախորդներին. նրանք գիտեն՝ կոնկրետ ինչքան են վճարում և ինչ ծառայությունների համար
  • Հարմարավետություն՝ կարիք չկա ընտրություն կատարելու տարբեր ծառայություններից, փաթեթը ներառում է անհրաժեշտ բոլոր պրոդուկտները
  • Ժամանակի և ֆինանսների խնայողություն՝ փաթեթի բաժանորդագրության վճարն անհամեմատ ավելի փոքր է, քան դրանում ներառված պրոուկտների սակագների հանրագումարը
  • Հասկանալի ձևաչափ՝ հաճախորդներն արդեն սովոր են օգտվել տարբեր ծառայություններից մեկ փաթեթում, օրինակ, հեռահաղորդակցության ոլորտում:

Յուրաքանչյուրը կգտնի իր պահանջներին համապատասխան C360 փաթեթը

Այս պահին Converse Mobile-ում բաժանորդագրության համար հասանելի է երեք փաթեթ՝ Neo, Ultra և Elite: Բաժանորդագրվելով դրանցից ցանկացածին՝ հաճախորդը կկարողանա օգտվել բանկային ընդգրկուն ծառայություններից միասնական՝ ավելի ցածր սակագնով: Բոլոր փաթեթները ներառում են տարբեր արժույթներով հաշվարկային և կուտակային հաշիվներ (կուտակային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվում է տարեկան եկամուտ՝ մինչև 3,5%-ի չափով), հիմնական և կից վճարային քարտեր, թվային քարտ՝ տարբեր արժույթներով, անվճար կանխիկացում ԱրՔա համակարգի բանկոմատներում, վարկային սահմանաչափի հնարավորություն, SMS, քաղվածքներ, տեղեկանքներ՝ անվճար:

Կախված սակագնային պլաններից՝ կան նաև տարբերություններ. Հավելյալ առաջարկներ ու հնարավորություններ:

Զարգացումը շարունակական գործընթաց է

Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում շուտով հասանելի կդառնա նաև փաթեթը փոխելու հնարավորությունը:

Մենք հետևում ենք միտումներին և, հաճախորդների առավելագույն հարմարավետության նկատառումով, շարունակաբար ներդնելու ենք նոր, այդ թվում՝ Հայաստանում եզակի հնարավորություններ: Ի վերջո, հաճախորդների աճող գոհունակությունը փաստում է, որ մենք զարգանում ենք ճիշտ ուղղությամբ:

Ի դեպ, նույն McKinsey & Company-ի ուսումնասիրության արդյունքներով, փաթեթից օգտվողների գոհունակության ինդեքսն 15-25%-ով ավելի բարձր է, քան դրանում ներառված պրոդուկտներն առանձին-առանձին գնողներինը:

C360-ի շնորհիվ Դուք կզգաք բանկային ընդգրկուն ծառայություններից օգտվելու բոլոր առավելությունները: Իսկ եթե ընտրեք Կոնվեսրս Բանկի Mastercard վճարային քարտերից որևէ մեկը, ապա կվայելեք նաև աշխարհի տարբեր անկյուններում անկանխիկ վճարումների ողջ հարմարավետությունն ու կօգտվեք Mastercard համակարգի շահավետ առաջարկներից:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04