ԼԱՏՎԻԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՎՐՈՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՄԵԾ ԱՐՇԱՎ
Եվրոգոտի մուտք գործելու կապակցությամբ Լատվիան կկազմակերպի գովազդային արշավ, որի համար կծախսվի շուրջ 405 հազար եվրո: Ինչպես գրում է եվրոպական մամուլը՝ գովազդային արշավը ստացել է «բնության օրենք – 1» անվանումը: Գործընթացը կազմակերպող Mooz! և Komunikāciju aģentūra գործակալությունների պարզաբանմամբ՝ Լատվիայում եվրոյի ներդրմանը նվիրված գովազդային արշավում եվրոյին անցումը կներկայացվի որպես բնական գործընթաց:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Եվրոպական արժույթի միասնական գոտու անդամ երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրախումբը) հաստատվել էր Լատվիայի միացումը Եվրոգոտուն: Սպասվում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից Լատվիան կդառնա Եվրոգոտու 18-րդ երկիրը:
Եվրախմբի նիստի ժամանակ քննարկվել և հաստատվել էր Եվրագոտուն Լատվիայի միացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցը: Միևնույն ժամանակ, նշվել էր, որ Լատվիայի բնակչությունը Եվրոգոտուն միանալու գործընթացի հետ կապված որոշակի մտավախություններ ունի: