
Tesla-ն Չինաստանում իր ավտոմեքենաների ձայնային օգնականում ինտեգրում է Deepseek և Doubao ԱԲ-ծառայությունները
Tesla Inc.-ը Չինաստանում իր ավտոմեքենաների մեջ ինտեգրում է տեղական Deepseek և Doubao ԱԲ համակարգերի վրա հիմնված ձայնային օգնականի գործառույթները՝ հասնելու համար տեղական մրցակիցներին, որոնք արդեն օգտվում են այդ ծառայություններից։
Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս վարորդներին ձայնային հրամաններով կառավարել նավիգացիոն հավելվածները, ներկառուցված մուլտիմեդիա համակարգերը, կարգավորել սրահի ջերմաստիճանը, ինչպես նաև ստանալ լուրեր:
Ձայնային հրամանների մշակմամբ հիմնականում զբաղվելու է Doubao-ն, մինչդեռ Deepseek չաթ-բոթը պատասխանատու կլինի ԱԲ-ի հետ փոխգործակցության համար։
ԱՄՆ-ում Tesla-ի մեքենաներում օգտագործվում է Grok ԱԲ ծառայությունը, որը մշակվել է Իլոն Մասկի xAI ընկերության կողմից։
Չինաստանում արտասահմանյան արտադրողները գնալով ավելի հաճախ են դիմում տեղական արհետական բանականության մոդելների մշակողներին՝ փորձելով ապահովել ավելի լոկալիզացված փորձ չինացի վարորդների համար, որոնք սովոր են ավտոմեքենաներում տեխնոլոգիաների մեծ քանակին։ Այս տարվա մարտին BMW-ն հայտարարել էր իր համագործակցության ընդլայնման մասին Alibaba Group Holding-ի հետ՝ նրա QWen լեզվային մոդելը չինական շուկայի համար նախատեսված ավտոմեքենաներում ներդնելու նպատակով։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։