Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Evocabank-ի Խորհրդի նոր կազմը
26/08/2025 11:05
Կիսվել

Evocabank-ի Խորհրդի նոր կազմը

Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ընտրվել են Բանկի Խորհրդի նոր անդամները։

Հունիսի 19-ին կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի թիվ 02 արձանագրությամբ Evocabank-ի Խորհրդի նոր անդամներ են ընտրվել`

  • Վազգեն Գևորկյան
  • Մարտա Էչարրի
  • Մարինա Բուկի
  • Պիեր Կազիյակ

Վազգեն Գևորկյանը 2020 թվականից իր գործունեությունը կենտրոնացրել է ռազմավարական խորհրդատվության և նորարարական նախաձեռնություններում ներդրումների վրա՝ իր տեսլականով և հետևողականությամբ նպաստելով Հայաստանում բիզնես ոլորտի զարգացմանը։ 2019-2022թթ. եղել է Evocabank-ի Խորհրդի նախագահ՝ կարևոր դեր ունենալով Բանկի առաջընթացի և բիզնեսի ընդլայնման գործում։ Այսօր, որպես Խորհրդի անդամ` իր գիտելիքներով և փորձառությամբ շարունակում է նպաստել Evocabank-ի զարգացմանը։

Մարտա Էչարրին ունի ավելի քան 20 տարվա փորձ միջազգային բանկային և տեխնոլոգիական ոլորտներում։ Իր կարիերայի ընթացքում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել UBS, J.P. Morgan, Lombard Odier, N26 Bank և Western Union առաջատար ընկերություններում։ Հիմնադրել է MUSE MOVEMENT SL-ը և հանդես է գալիս որպես տեխնոլոգիաների ռազմավարագետ ու հիմնական զեկուցող միջազգային նորարարական ֆորումներում, ներառյալ՝ The Future is Now և TEDxIE։

Մարինա Բուկին ունի ավելի քան 20 տարվա փորձ միջազգային ֆինանսական ոլորտում, որից ավելի քան 15 տարի աշխատել է Morgan Stanley-ում՝ հասնելով Գործադիր տնօրենի պաշտոնի։ Նա նաև ակտիվորեն ներգրավված է միջազգային բիզնես և ներդրումային համայնքներում՝ հանդիսանալով Hellenic Business Angels Network-ի խորհրդի անդամ, մենթոր Greek Fintech Hub-ում և Women on Boards UK-ի անդամ։

Պիեր Կազիյակն ունի ավելի քան 35 տարվա փորձ միջազգային բանկային և ներդրումային ոլորտներում։ Աշխատել է առաջատար ֆրանսիական և եվրոպական բանկերում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ կապիտալի շուկաների, կորպորատիվ ֆինանսների և ներդրումային կառավարման ոլորտներում։

Evocabank-ի Խորհրդի անդամների ամբողջական կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։

Խորհրդի կազմի նոր անդամներն` իրենց միջազգային փորձով և մասնագիտական գիտելիքներով, ինչպես նաև գործող անդամներն` իրենց արժեքավոր փորձով և ՀՀ տնտեսության և ֆինանսաբանկային շուկայի մասին համակարգային գիտելիքներով, կնպաստեն Բանկի ռազմավարական նպատակների իրականացմանը և կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն ստանդարտների ներդրմանը։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85