Բիզնես

USD BUY - 380.50+0.00 USD SELL - 383.50-0.50
EUR BUY - 441.00-2.00 EUR SELL - 447.00-3.00
OIL:  BRENT - 68.51+1.15 WTI - 64.49+1.13
COMEX:  GOLD - 3420.80+0.11 SILVER - 38.73-0.39
COMEX:  PLATINUM - 1342.60-1.56
LME:  ALUMINIUM - 2624.50+1.53 COPPER - 9796.50+0.74
LME:  NICKEL - 15100.00+1.15 TIN - 33809.00+1.16
LME:  LEAD - 1995.00+1.27 ZINC - 2818.00+1.90
FOREX:  USD/JPY - 147.8+0.59 EUR/GBP - 1.1622-0.79
FOREX:  EUR/USD - 1.1622-0.79 GBP/USD - 1.345-0.53
STOCKS RUS:  RTSI - 1127.29-0.25
STOCKS US: DOW JONES - 45282.47-0.77 NASDAQ - 21449.29-0.22
STOCKS US: S&P 500 - 6439.32-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 42807.82+0.41 TOPIX - 3105.49+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25829.91+1.94 SSEC - 3883.56+1.51
STOCKS EUR:  FTSE100 - 9321.40+0.00 CAC40 - 7843.04-1.59
STOCKS EUR:  DAX - 24273.12-0.37
25/08/2025  CBA:  USD - 382.82+0.2 GBP - 516.42+3.29
25/08/2025  CBA:  EURO - 447.44+3.72
25/08/2025  CBA:  GOLD - 41038-28 SILVER - 467.76+5.65
TikTok-ը կարող է Մեծ Բրիտանիայում հարյուրավոր մոդերատորների փոխարինել արհեստական բանականությամբ
26/08/2025 11:25
Կիսվել

TikTok-ը կարող է Մեծ Բրիտանիայում հարյուրավոր մոդերատորների փոխարինել արհեստական բանականությամբ

Չինական ByteDance ընկերությանը պատկանող TikTok սոցիալական հարթակը կարող է կրճատել Մեծ Բրիտանիայի այն ստորաբաժանման հարյուրավոր աշխատակիցներին, որը զբաղվում է բովանդակության մոդերացիայով և հարթակի անվտանգության ապահովմամբ: Այս մասին գրում է Financial Times-ը։

Այս ստորաբաժանման աշխատակիցները ղեկավարությունից նամակ են ստացել, որտեղ ասվում է, որ ընկերությունն այլևս չի իրականացնի մոդերացիա Լոնդոնից։ Բրիտանական կապի ոլորտի աշխատողների արհմիության գնահատմամբ՝ Լոնդոնի ստորաբաժանման աշխատակիցների թիվը մոտ 300 է, և նրանց մեծ մասն առնչվելու է աշխատանքից ազատման հետ։

Մոդերացիայի մի մասը կտեղափոխվի այլ երկրներ՝ ավելի էժան աշխատուժ ունեցող՝ ներառյալ Դուբլինի կամ Լիսաբոնի ստորաբաժանումները, իսկ մյուս մասը կիրականացվի արհեստական բանականության միջոցով։

IDram

«Տեխնոլոգիական նորարարությունները, այդ թվում՝ մեծ լեզվային մոդելների զարգացումը, փոխում են մեր մոտեցումները», – ասվում է նամակում։

Մեծ Բրիտանիայում վերջերս ուժի մեջ է մտել Առցանց անվտանգության մասին օրենքը (Online Safety Act), որը, մասնավորապես, պարտադրում է հարթակներին ստուգել օգտատերերի տարիքը և սահմանափակել 18 տարեկանից փոքրերի համար պոտենցիալ վտանգավոր բովանդակությունը։

TikTok-ը նման գործառույթ արդեն ներդրել է անցած ամիս։ Միևնույն ժամանակ, ընկերությունը նախատեսում է ապագայում օգտագործել ԱԲ գործիքներ, որոնք կկարողանան վերլուծել օգտատերերի վարքագիծը՝ նրանց տարիքը որոշելու համար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

25/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.82
+0.2
Եվրո (EUR)
447.44
+3.72
Ռուբլի (RUR)
4.7443
+0.0054
Լարի (GEL)
141.87
+0.37
41038
-28
Արծաթ
467.76
+5.65