Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Պետության հետ գործարքի պատճառով Intel-ը ռիսկեր է տեսնում բաժնետերերի և արտասահմանյան վաճառքների համար
26/08/2025 14:04
Կիսվել

Պետության հետ գործարքի պատճառով Intel-ը ռիսկեր է տեսնում բաժնետերերի և արտասահմանյան վաճառքների համար

Intel Corp.-ը մտավախություն ունի «բացասական արձագանք» ստանալ ներդրողների, աշխատակիցների, գործնական և առևտրային գործընկերների, ինչպես նաև մրցակիցների ու այլ պետությունների կողմից՝ իր գործարքի կապակցությամբ, ըստ որի՝ պետությունը կգնի ընկերության 10%-ը։ Այս մասին նշվում է ընկերության կողմից ԱՄՆ-ի արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ուղարկված փաստաթղթերում։

Ըստ ընկերության՝ այս և այլ ռիսկերը կարող են լուրջ բացասական ազդեցություն ունենալ բիզնեսի, ֆինանսական պայմանների և գործունեության արդյունքների վրա, ինչպես նաև վնասել բաժնետերերի շահերին։

Անցած ուրբաթ Intel-ը տեղեկացրել էր ԱՄՆ իշխանությունների հետ գործարքի մասին, ըստ որի՝ պետությունը կդառնա ընկերության ամենամեծ բաժնետերը՝ ձեռք բերելով նրա 10% բաժնեմասը։ Համաձայնագրով ընկերությունը թողարկելու է 433.323 մլն նոր բաժնետոմս՝ հօգուտ պետության։ Ներդրումները կֆինանսավորվեն Chips Act օրենքի շրջանակում Intel-ին հատկացված, բայց դեռ չստացված միջոցներից, ինչպես նաև այլ պետական ծրագրերից։ Այս միջոցներն ընկերությունը կստանա փուլ առ փուլ։

Նոր բաժնետոմսերի թողարկումը պետության օգտին, այն էլ շուկայական արժեքից ցածր գնով, հանգեցնում է գործող բաժնետերերի բաժնեմասերի «նոսրացմանը»։ Բացի այդ, նվազում են բաժնետերերի քվեարկության իրավունքները, ինչը ապագայում կարող է սահմանափակել իրենց շահավետ գործարքների վերաբերյալ որոշումների ընդունումը։

«ԱՄՆ կառավարության շահերը կարող են տարբերվել Intel-ի մյուս բաժնետերերի շահերից», – ընդգծում է ընկերությունը։

Ըստ պայմանագրի՝ պետությունը պարտավորվում է իր քվեները տալ տնօրենների խորհրդի առաջարկած որոշումների օգտին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է «պետության շահերի պաշտպանություն»։

Intel-ը նաև զգուշացնում է, որ պետության հայտնվելը իր բաժնետերերի կազմում կարող է բացասաբար ազդել ընկերության արտասահմանյան գործառնությունների վրա։ Վերջին ֆինանսական տարում ընկերության եկամտի 76%-ը ստացվել է արտասահմանյան շուկաներից։

Այլ ռիսկերից ընկերությունը նշում է օրենսդրական կամ կարգավորող նորմերի հնարավոր վերանայումը, ինչպես նաև ԱՄՆ դաշնային կառավարության կազմի և Կոնգրեսի առաջնահերթությունների փոփոխությունները։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21