
Գերմանիայում ցանկություն են հայտնել տարեկան միլիոնավոր եվրոներ հատկացնել Ուկրաինային
Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները մտադիր են ամեն տարի հատկացնել Ուկրաինայի աջակցությանը 9 միլիարդ եվրո։ Այս մասին գրում է Bild-ը։
Պաշտոնյան այս հայտարարությունն արել է Կիև այցի ժամանակ։
«Մենք ամեն տարի Ուկրաինային կաջակցենք 9 միլիարդ եվրոյով», – ընդգծել է նա։
Ավելի վաղ Ուկրաինա ժամանելուն պես Քլինգբայլը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ հավաստիացրել էր Կիևին Գերմանիայի անսասան աջակցությունը։
Մինչ այդ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել էր, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է համբերություն։