Բիզնես

USD BUY - 380.50+0.00 USD SELL - 383.50-0.50
EUR BUY - 441.00-2.00 EUR SELL - 447.00-3.00
OIL:  BRENT - 68.51+1.15 WTI - 64.49+1.13
COMEX:  GOLD - 3420.80+0.11 SILVER - 38.73-0.39
COMEX:  PLATINUM - 1342.60-1.56
LME:  ALUMINIUM - 2624.50+1.53 COPPER - 9796.50+0.74
LME:  NICKEL - 15100.00+1.15 TIN - 33809.00+1.16
LME:  LEAD - 1995.00+1.27 ZINC - 2818.00+1.90
FOREX:  USD/JPY - 147.8+0.59 EUR/GBP - 1.1622-0.79
FOREX:  EUR/USD - 1.1622-0.79 GBP/USD - 1.345-0.53
STOCKS RUS:  RTSI - 1127.29-0.25
STOCKS US: DOW JONES - 45282.47-0.77 NASDAQ - 21449.29-0.22
STOCKS US: S&P 500 - 6439.32-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 42394.40-0.97 TOPIX - 3071.99-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 25524.92-1.18 SSEC - 3868.38-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 9321.40+0.00 CAC40 - 7843.04-1.59
STOCKS EUR:  DAX - 24273.12-0.37
26/08/2025  CBA:  USD - 382.51-0.31 GBP - 515.51-0.91
26/08/2025  CBA:  EURO - 445.43-2.01
26/08/2025  CBA:  GOLD - 41005-33 SILVER - 467.38-0.38
Team Telecom Armenia-ն առաջնորդում է 2G դարաշրջանի ավարտը Կովկասում. Associated Press
26/08/2025 20:29
Կիսվել

Team Telecom Armenia-ն առաջնորդում է 2G դարաշրջանի ավարտը Կովկասում. Associated Press

Գլոբալ առաջատար Associated Press լրատվական գործակալության հաղորդմամբ, Team Telecom Armenia-ն նոյեմբերի 15-ին ամբողջությամբ կդադարեցնի 2G շարժական կապի ցանցի աշխատանքը՝ դառնալով Կովկասում առաջին օպերատորը, որն իրականացրել է նման քայլ։ Ընկերությունը տեղեկացնում է, որ այս որոշումը մաս է կազմում լայնածավալ արդիականացման և օպտիմիզացման ծրագրի, որի նպատակն է ազատված ռեսուրսները ուղղել նորագույն՝ 4G և 5G տեխնոլոգիաների զարգացմանը։

Associated Press-ի հրապարակման մեջ նշվում է, որ այս քայլը կբերի ոչ միայն կապի որակի բարձրացման և ցանցի արդյունավետության աճի, այլև կնպաստի անվտանգության ամրապնդմանը և էներգիայի սպառման նվազեցմանը։

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է․

«Գիտակցելով ժամանակին օպտիմիզացման և նորագույն տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը՝ մենք պատրաստ ենք առաջինը ձեռնարկել այս քայլը։ Այն թույլ կտա արդիականացնել ծածկույթը, բարձրացնել ցանցի արդյունավետությունն ու զգալիորեն բարելավել որակը»։

30 տարվա պատմության ավարտ

Հայաստանում 2G կապը գործարկվել էր դեռևս 1995 թվականին։ Սակայն ըստ ընկերության՝ այն այլևս չի բավարարում ժամանակակից պահանջներին։ «Հին» տեխնոլոգիայի անջատումից հետո ավելի քան 1,000 բազային կայաններ կգործեն բացառապես ժամանակակից ստանդարտներով՝ ապահովելով բաժանորդներին ավելի հուսալի և արագ կապով։

Ընկերությունը շեշտում է, որ նախկինում 2G ցանցում բաժանորդներն ունենում էին գրեթե զրոյական հասանելիություն շարժական ինտերնետի ծառայություններին, ինչը սահմանափակում էր ժամանակակից հաղորդակցական գործիքների կիրառումը։ Նոր սերնդի ցանցերը, հակառակը, թույլ են տալիս միաժամանակ օգտվել ինչպես ձայնային, այնպես էլ ինտերնետ ծառայություններից՝ զգալիորեն բարձրացնելով օգտագործման հարմարավետությունն ու արդյունավետությունը։

Ինչու հենց հիմա․ լրացուցիչ տեղեկություն

  • Անվտանգություն․ 2G-ի ստանդարտներն այսօր լայնորեն համարվում են խոցելի գաղտնալսման և կեղծման համար։ Android համակարգն անգամ տրամադրում է օգտատերերին 2G-ի անջատման հնարավորություն` անվտանգության նկատառումներով։
  • Էներգաարդյունավետություն․ Նոր ռադիոտեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի շատ տվյալ փոխանցել նույն էներգիայի ծախսով։ 4G և 5G ցանցերին անցնելը կնվազեցնի էներգիայի սպառումը մեկ բիթի փոխանցման համար։
  • Համաշխարհային միտում․ Ըստ GSMA-ի՝ 2024-ի վերջի դրությամբ արդեն ավելի քան 150 օպերատոր ամբողջ աշխարհում հայտարարել կամ իրականացրել են 2G և 3G ցանցերի անջատում։ Մինչև 2030 թվականը սպասվում է այդ գործընթացի համատարած տարածում։
  • Սարքերի աջակցություն հաճախորդների համար․ Ծրագրի սոցիալական բաղադրիչի շրջանակում վերջին երեք ամիսներին միայն 2G սարքերից օգտված բաժանորդներին տրամադրվում է հնարավորություն ձեռք բերել նոր սերնդի սարքեր՝ աջակցելով անցմանը։

Առաջատար ներդրող Կովկասում

Team Telecom Armenia-ն վերջին տարիներին առանձնացել է որպես տեխնոլոգիական առաջատար տարածաշրջանում։ Ընկերությունը առաջիններից էր աշխարհում, որը ներդրեց 25G-PON օպտիկամանրաթելային ցանցը, հնարավորություն տալով մինչև 25 Գբիթ/վրկ ինտերնետ ծառայություններ։

Բացի այդ, ընկերությունը դարձավ առաջինը Հայաստանում, որը իրականացրեց IPO և թողարկեց կայուն պարտատոմսեր, ներգրավված միջոցները ուղղելով ցանցի արդիականացմանը և կանաչ նախագծերին։

Team Group-ի շրջանակում Telecom Armenia-ն համագործակցում է NVIDIA-ի, Հայաստանի կառավարության և Firebird-ի հետ՝ իրականացնելով 500 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ տարածաշրջանային AI սուպերհամակարգչի նախագիծ։ Նախաձեռնությունը նպատակ ունի Կովկասում ստեղծել առաջին AI սուպերհամակարգչային կենտրոնը, որը կօգտագործի Հայաստանի ամենաարագ ցանցը և ընկերության տեխնոլոգիական փորձը՝ խթանելով թվային վերափոխումը գիտության և բիզնեսի ոլորտներում։

26/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.51
-0.31
Եվրո (EUR)
445.43
-2.01
Ռուբլի (RUR)
4.7582
+0.0139
Լարի (GEL)
141.88
+0.01
41005
-33
Արծաթ
467.38
-0.38