Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Ամփոփվել է Amio Era-ի 3-րդ փուլը. կրթությունն ու հնարավորությունները մեկ հարթակում
27/08/2025 17:20
Կիսվել

Ամփոփվել է Amio Era-ի 3-րդ փուլը. կրթությունն ու հնարավորությունները մեկ հարթակում

Այս տարի Amio Era կրթական բարեգործական ծրագրի 3-րդ փուլն անցկացվեց ոգեշնչող ելույթներով, մոտիվացնող բիզնես խաղով և աշխույժ Squid Game մրցույթով։

«Amio Era-ն մեզ համար շատ կարևոր միջոցառում է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այսօր դարձրել են այն իրականություն»,- ասել է Ամիօ բանկի Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը:

Այս տարի Amio Era-ն կրկնապատկվել է․ աճել է ոչ միայն հաղթող մասնակիցների, այլ նաև մեր ծրագրի դիմորդների թիվը։ 1400-ից ավելի հայտերից ընտրվել են 654 մասնակից, 365-ն անցել են անհատական հարցազրույց, իսկ վերջին փուլում՝ բիզնես դերախաղին, մասնակցել են 152 մասնակից:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ բանկի ամենակայացած հաճախորդները 40+ տարիքային խմբի մարդիկ են։ Սա նշանակում է, որ դուք արդեն ունեք այն գործիքները, որոնք օգնում են կյանքում հաջողության հասնել։ Եվ սա առաջին քայլն է առաջ շարժվելու համար՝ ձեր գիտելիքների ու ունակությունների միջոցով։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրիդ համար սա հնարավորություն է աճելու, սովորելու, համագործակցելու ու ընկերանալու համար»,- նշել է Գևորգ Թառումյանը:

Միջոցառման ընթացքում կազմակերպված բիզնես խաղի արդյունքների հիման վրա էլ ընտրվելու են 50 հաղթողները: Գնահատվելու են ուսանողների կողմից բիզնես խաղի ընթացքում ցուցաբերած ակտիվությունը, խնդիրներին լուծումներ տալու, ինչպես նաև թիմային աշխատելու ունակությունները:

Amio Era-ն Ամիօ բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագիրն է, որը մեծ հետաքրքրություն ունի ուսանողների շրջանակներում: Amio Era 2025-ը ևս դարձավ հաջողության պատմություն:

Amio Era. կրթությունը հնարավորություն է…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04