Բիզնես

USD BUY - 380.50+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 440.00-1.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 67.24-1.85 WTI - 63.27-1.89
COMEX:  GOLD - 3430.80+0.29 SILVER - 38.58-0.39
COMEX:  PLATINUM - 1352.00+0.70
LME:  ALUMINIUM - 2638.00+0.51 COPPER - 9837.00+0.41
LME:  NICKEL - 15285.00+1.23 TIN - 34198.00+1.15
LME:  LEAD - 1988.00-0.35 ZINC - 2813.50-0.16
FOREX:  USD/JPY - 147.88+0.05 EUR/GBP - 1.162-0.02
FOREX:  EUR/USD - 1.162-0.02 GBP/USD - 1.3454+0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.95+0.15
STOCKS US: DOW JONES - 45418.07+0.30 NASDAQ - 21544.27+0.44
STOCKS US: S&P 500 - 6465.94+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 42520.27+0.30 TOPIX - 3069.74-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 25201.76-1.27 SSEC - 3800.35-1.76
STOCKS EUR:  FTSE100 - 9265.80-0.60 CAC40 - 7709.81-1.70
STOCKS EUR:  DAX - 24152.87-0.50
27/08/2025  CBA:  USD - 382.25-0.26 GBP - 513.06-2.45
27/08/2025  CBA:  EURO - 442.61-2.82
27/08/2025  CBA:  GOLD - 41380+375 SILVER - 472.17+4.79
Ամերիկացի կինոդերասան Սթիվեն Սիգալը Ռուսաստանում բիզնես է գրանցել
27/08/2025 18:35
Կիսվել

Ամերիկացի կինոդերասան Սթիվեն Սիգալը Ռուսաստանում բիզնես է գրանցել

Ամերիկացի կինոդերասան Սթիվեն Սիգալը որդու՝ Դոմինիկ Սիգալի հետ միասին դարձել է «Հիկարի» ընկերության համահիմնադիր Ռուսաստանում։

Ըստ ռեեստրի՝ «Հիկարի» ՍՊԸ-ն գրանցվել է 2025 թվականի օգոստոսի 26-ին։ Փաստաթղթում նշվում է, որ ընկերությունը մասնագիտանալու է առևտրային գործունեության և կառավարման խորհրդատվության, ինչպես նաև սննդամթերքի, հագուստի, ինքնաթիռների վաճառքի և նանոտեխնոլոգիաների ոլորտում գիտական հետազոտությունների վրա։

Սիգալը նորաստեղծ բիզնեսում ունի 34% բաժնեմաս, որդին՝ 33%, 55%-ը տնօրինում է «Էկո-ինվեստ 23» ՍՊԸ-ն, իսկ մնացածը պատկանում է գործարար Միխայիլ Զամարինին:

Ավելի վաղ՝ հուլիսի 17-ին, Սիգալը լքել էր «Հինգ տարր» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։ Նրան փոխարինել էր «Վոդստրոյ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վլադիսլավ Կազակը։ «Հինգ տարր» ՍՊԸ-ն գրանցվել էր 2023 թվականին։ Սիգալն ու իր որդի Դոմինիկ Սան Ռոկկո Սիգալը սկզբնապես հանդես էին եկել որպես հավասար բաժնետերեր։ Ընկերության հիմնական գործունեությունը հոլդինգային բիզնեսն էր, որի ֆինանսական ցուցանիշները չեն հրապարակվել։

Սթիվեն Սիգալը ամերիկացի դերասան է, նկարահանվել է «Օրենքից դուրս», «Պաշարման մեջ», «Մահացու վտանգում», «Հայրենասեր», «Կործանման հրաման», «Զավթում» և այլ ֆիլմերում։ 2016 թվականին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ 2024 թվականի մայիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ «միջազգային մշակութային և մարդասիրական համագործակցության զարգացման մեջ մեծ ներդրման համար»։

27/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.25
-0.26
Եվրո (EUR)
442.61
-2.82
Ռուբլի (RUR)
4.7549
-0.0033
Լարի (GEL)
141.81
-0.07
41380
+375
Արծաթ
472.17
+4.79