
ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում կրճատվել են 2.39 մլն բարելով
ԱՄՆ-ում առևտրային նավթի պաշարներն անցած շաբաթ նվազել են 2.39 միլիոն բարելով՝ հասնելով 418.3 միլիոն բարելի։ Այս մասին նշվում է երկրի էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցում։
Փորձագետները միջինում կանխատեսում էին 2 միլիոն բարելի նվազում: Այս մասին հաղորդում է Trading Economics-ը։
Բենզինի առևտրային պաշարներն անցած շաբաթվա վերջում՝ օգոստոսի 22-ին, կրճատվել են 1.24 միլիոն բարելով, իսկ դիզվառելիքի պաշարները՝ 1.79 միլիոն բարելով։
Կուշինգի տերմինալում, որտեղ պահվում է Նյու Յորքի ապրանքային բորսայում առևտրի ենթակա նավթը, պաշարները նվազել են 838 հազար բարելով։