Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Էմանուել Մակրոնն առաջարկել է պատրաստել միջոցառումներ ԱՄՆ թվային շուկայի դեմ
28/08/2025 16:55
Կիսվել

Էմանուել Մակրոնն առաջարկել է պատրաստել միջոցառումներ ԱՄՆ թվային շուկայի դեմ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է դիտարկի ԱՄՆ թվային հատվածի նկատմամբ պատասխան միջոցներ կիրառելու հնարավորությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքի (Digital Services Act, DSA) քննադատությունից հետո։ Այս մասին գրել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Նրա տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահը օգոստոսի 27-ին նախարարների խորհրդի նիստում նշել է, որ Եվրոպան «չպետք է բացառի ԱՄՆ թվային ոլորտով ավելի սերտ զբաղվելու հնարավորությունը»։ Անանուն ֆրանսիացի պաշտոնյայի խոսքով՝ Մակրոնը ընդգծել է, որ ԵՄ-ն «ծառայությունների ոլորտում ունի մեծ առևտրային պակասորդ ԱՄՆ-ի հետ» և որ «պետք է կենտրոնանա այդ ուղղությամբ»։

IDram

Սպասվում է, որ Ֆրանսիայի նախագահն այս հարցը կբարձրացնի օգոստոսի 28-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնց թվային կանոնները, ըստ նրա, խտրական են ամերիկյան ընկերությունների հանդեպ։ Բացի այդ, Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է ԵՄ-ի կամ եվրոպական երկրների ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը DSA-ի պատճառով։

ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքը ուժի մեջ է մտել 2023-ի օգոստոսին։ Այն էապես խստացրել է վերահսկողությունը 19 հարթակների նկատմամբ: Այդ թվում Facebook-ն է, Instagram-ը, AliExpress-ը, Amazon Store-ը, AppStore-ը, Booking-ը։ Եթե ընկերությունները չկատարեն օրենքի պահանջները, նրանց կարող է սպառնալ մինչև համաշխարհային եկամտի 6%-ի չափով տուգանք։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91