Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գերմանիայում օգոստոսին գնաճն արագացել է մինչև 2.1%՝ գերազանցելով սպասումները
29/08/2025 17:59
Կիսվել

Գերմանիայում օգոստոսին գնաճն արագացել է մինչև 2.1%՝ գերազանցելով սպասումները

Գերմանիայում սպառողական գները, ներդաշնակեցված ԵՄ ստանդարտներին, օգոստոսին աճել են տարեկան 2.1%-ով՝ ըստ երկրի վիճակագրական գործակալության նախնական տվյալների։

Այսպիսով, գնաճը երկրում արագացել է հուլիսյան 1.8%-ից։

Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին գնաճ մինչև 2%։

Սպառողական գների աճի տեմպերը Գերմանիայում բարձրացել են առաջին անգամ՝ անցած տարվա դեկտեմբերից ի վեր։

Նախորդ ամսվա համեմատ՝ երկրում գներն օգոստոսին աճել են 0.1%-ով։ Փոփոխություններ չէին կանխատեսվում։

Գերմանական ստանդարտներով հաշվարկված սպառողական գներն օգոստոսին աճել են տարեկան կտրվածքով 2.2%-ով (սա առավելագույնն է՝ մարտից ի վեր) և 0.1%-ով՝ հուլիսի համեմատ։ Փորձագետները կանխատեսում էին առաջին ցուցանիշի աճ մինչև 2.1% և երկրորդի կայունություն։ Հուլիսին գները աճել էին համապատասխանաբար 2% և 0.3%։

Ծառայությունների ոլորտում գնաճն օգոստոսին պահպանվել է հուլիսյան մակարդակում՝ 3.1%։ Սննդամթերքի գների աճն արագացել է մինչև 2.5%՝ հուլիսյան 2.2%-ից։ Էներգակիրների գների նվազման տեմպը դանդաղել է մինչև 2.4%՝ հուլիսյան 3.4%-ից։

Սննդամթերքն ու էներգակիրները չներառելով՝ գներն օգոստոսին աճել են 2.7%-ով, ինչպես նախորդ ամսին։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52