Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Օգոստոսին Վրաստանի պետական բյուջեն ստացել է 1.7 միլիարդ լարի հարկային եկամուտ
02/09/2025 14:36
Կիսվել

Օգոստոսին Վրաստանի պետական բյուջեն ստացել է 1.7 միլիարդ լարի հարկային եկամուտ

Այս տարվա ութ ամիսների ընթացքում Վրաստանի բյուջեն համալրվել է 14.2 միլիարդ լարիով, ինչը 9 ամսվա պլանի 88%-ն է:

Սա 8%-ով ավելի է, քան 2024-ի հունվար-օգոստոսին, երբ հարկային մուտքերը կազմել էին 13 միլիարդ լարի։ Միայն օգոստոս ամսին հավաքագրման աճը կազմել է 171 միլիոն կամ 10%։

2025 թվականին կառավարությունը ցանկանում է հավաքագրել ընդհանուր 21.9 միլիարդ լարի հարկ։ Այսինքն, ներկայում կատարվել է տարեկան պլանի 65%-ը։

Օգոստոսին և այս տարվա ընթացքում բյուջեի հարկային մուտքերի ցուցանիշները ներկայացնում ենք ստորև.

ԱԱՀ՝ 674 մլն և 5.15 մլրդ (86%),
եկամտային հարկ՝ 637 մլն և 5 մլրդ (90%),
շահութահարկ՝ 150 մլն և 1.87 մլրդ (79%),
ակցիզներ՝ 250 մլն և 1.65 մլրդ (85%),
ներմուծման մաքսատուրքեր՝ 11.6 մլն և 95 մլն (84%),
այլ տուրքեր՝ 4 մլն և 443 մլն (222%):

Սակայն առկա է հավանականություն, որ որոշ հարկատեսակներով 9-ամսյա պլանը չի կատարվի ամբողջությամբ։ Անկում է արձանագրվում շահութահարկի գծով մուտքերում․ ամսվա ընթացքում Ֆինանսների նախարարությունը պետք է հավաքագրի 512 մլն լարի, ինչը երեք անգամ գերազանցում է օգոստոսի ցուցանիշը։

Բացի այդ, ԱԱՀ-ի պլանի լիարժեք կատարման համար սեպտեմբերին անհրաժեշտ է հավաքել 871 մլն լարի, ինչը 29%-ով կամ 197 մլն-ով գերազանցում է նախորդ ամսվա հավաքագրումները։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01