NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 22/08/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.18%-ով և կազմել 1370.10 դոլար, արծաթի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.48%-ով և կազմել 22.96 դոլար, իսկ պլատինի հոկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.42%-ով և կազմել 1519.10 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):