ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՕՐԻՆԱԳԾԻՆ
Կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծին:
Նախատեսվում է, որ օրինագիծը ընդունելու դեպքում կստեղծվեն ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպաստավոր պայմաններ:
Առաջիկայում նշված օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: