ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 22/08/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 406.10 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.00 դրամով և կազմել 540.56 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 12.23 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.26 դրամով և կազմել 632.14 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 131.53 դրամով և կազմել 17795.90 դրամ: Արծաթի գինն աճել է 0.78 դրամով և կազմել 299.51 դրամ: Պլատինի գինն աճել է 70.07 դրամով և կազմել 19819.64 դրամ: