
2025թ․-ի հունվար-հուլիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 3.5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 31,521.1 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 3․5%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 6․8%-ով և կազմել 42,492.4 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 3․2%-ով և կազմել 85,222.5 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 8.6%-ով՝ կազմելով 10,694.7 հազար լիտր։