Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՆԱԽԱՐԱՐ. ԲՈՒՀԵՐՆ ԻՐԵՆՑ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԱՌՆՎԱԶՆ 7%-Ը ԿՈՒՂՂԵՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԶԵՂՉԵՐԻՆ
26/08/2013 10:32
Կիսվել

ՆԱԽԱՐԱՐ. ԲՈՒՀԵՐՆ ԻՐԵՆՑ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԱՌՆՎԱԶՆ 7%-Ը ԿՈՒՂՂԵՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԶԵՂՉԵՐԻՆ

Այսօր ուսանողներին հուզող ամենահրատապ խնդիրը վերաբերում է բուհերում ուսման վարձավճարների բարձրացմանը: Հարցի քննարկման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ և ներկայացրել նախարարության կողմից նախաձեռնված սոցիալական ծրագրերը, որոնք նպատակ ունեն սոցիալապես խոցելի խմբերի ուսանողների համար հստակ երաշխիքներ ապահովել:

Հանդիպմանը նախարարը նշել է, որ արդեն պատրաստ է և առաջիկայում հաստատման կներկայացվի ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ հստակ ամրագրվում է, որ բուհերն իրենց բյուջեների առնվազն 7 տոկոսը պարտավոր են ուղղել ուսանողական զեղչերին: Նախարարի խոսքով, սոցիալական աջակցությունը մրցակցային հիմունքներով պետք է հասանելի լինի ուսանողների առնվազն 10 տոկոսին: Ընդ որում, հստակ նշվում են նաև այն սոցիալական խմբերը, որոնք կարող են օգտվել զեղչերից, ամրագրվում է նաև հատկացվող աջակցության չափը:

Նախարարը ներկայացրել է համեմատական տվյալներ և նշել, որ գործող օրենքով բուհերը ուսանողական զեղչերի համար հատկացնում են իրենց բյուջեների 2-5 տոկոսը, որոշ բուհերում այդ ցուցանիշն ավելի ցածր է: Շրջանառության մեջ դրված օրինագծով՝ ընդլայնվում է նաև սոցիալական խմբերի թիվը. «Պետությունն իր վրա է վերցնում և անվճար կրթություն է ապահովում հաշմանդամ ուսանողների համար, անապահովության «Փարոս» համակարգում ընդգրկված երեխաների համար կսահմանվի 50-100 տոկոս, մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողները կօգտվեն 50 տոկոս զեղչից, երեք և ավելի ուսանող ունեցող ընտանիքի երեխաները՝ 30 տոկոս զեղչից, զեղչեր են նախատեսված նաև ծնողազուրկ երեխաների համար և այլն: Բուհերը կարող են նաև, բացի այս խմբերից, իրենց կողմից ևս սահմանել լրացուցիչ արտոնություններ»,- նշել է Ա. Աշոտյանն ու շեշտել, որ նշված արտոնությունները վերաբերելու են բացառապես լավ սովորող ուսանողներին:

Ընդգծելով, որ որևէ լավ սովորող ուսանող վարձի պատճառով չի զրկվելու բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից` ՀՀ ԿԳ նախարարը ամփոփելով նշել է, որ պետության ձեռնարկած քայլերի արդյունքում ուսանողների սոցիալական կարիքների համար ծախսվող միջոցները իրենց ծավալով ավելի մեծ են լինելու, քան այլ հավելյալ գումարները, որոնք վարձավճարների բարձրացման պատճառով գանձվելու են ուսանողներից:

Նախարարի խոսքով՝ միաժամանակ կառավարությունը մտադիր է լավագույն ուսանողների համար կրթաթոշակ սահմանել, որը կհատկացվի 7 անվանակարգերում: Առաջին երեք տեղերը զբաղեցրած ուսանողներին կհատկացվի 150 հազարից 550 հազար դրամ միանվագ կրթաթոշակ: Միաժամանակ պետությունը մտադիր է ավելացնել պետական պատվերով տեղերը` պետության համար գերակա նշանակության մասնագիտությունների և բանակից զորացրվածների համար:

Հանդիպման ընթացքում ուսանողները նախարարին հարցեր են ուղղել ուսանողական հանրակացարանների, ճաշարանների, կրթաթոշակների և բազմաթիվ այլ խնդիրների հետ կապված: Պատասխանելով հարցին, թե արդյոք վարձավճարների բարձրացման արդյունքում հանրակացարանների վիճակը հնարավոր է բարելավել, նախարարը նշել է, որ խնդիրը հիմնարար լուծում է պահաջնում. «Բուհերում ուսման վարձավճարների բարձրացման հաշվին ուսանողական հանրակացարանների խնդրի լուծումը իրատեսական չէ: Վարձավճարները բարձրացվել են միջինը 20 տոկոսով, իսկ դա հանրակացարանների խնդրի լուծման համար բավարար չէ, քանի որ խորհրդային տարիների բուհական հանրակացարանային ֆոնդը այլևս չկա, իսկ պահանջարկը բավական մեծ է»,- նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ մայրաքաղաքում այժմ ուսանողների համար նախատեսված միակ գործող հանրակացարանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող հանրակացարանն է, որը վերանորոգման կարիք ունի: Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ խնդրին հիմնական լուծում տալու նպատակով, հանրապետության նախագահի հանձնարարությամբ, ժամանակակից ուսանողական ավան հիմնելու ծրագիր է մշակվում: «Այդ ավանում ուսանողները կունենան և՛ սովորելու, և՛ ապրելու հնարավորություն, դա շատ հավակնոտ ծրագիր է, որը նպատակ է հետապնդում ունենալ ժամանակակից ուսանողի պահանջներին համապատասխան հանրակացարանային ավան»,- նշել է նախարարը: Անդրադառնալով բուհական ճաշարանների խնդրին՝ Ա. Աշոտյանը նշել է, որ սեպտեմբերից դրանց գործունեության նկատմամբ վերահսկողությունը խստացվելու է, որպեսզի ուսանողական ճաշարաններում գները լինեն համեմատաբար մատչելի:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75