
ԱՄՆ-ն և ԵՄ-ն Վաշինգտոնում շարունակում են խորհրդակցությունները` Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ
ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները սեպտեմբերի 9-ին Վաշինգտոնում շարունակում են խորհրդակցությունները, որոնք ուղղված են Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման ուժեղացմանը:
Նրանց տվյալներով՝ նախօրեին երեկոյան ԱՄՆ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել առաջին հանդիպումը, որին մասնակցել են ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ինչպես նաև Սպիտակ տան և Պետդեպարտամենտի ներկայացուցիչներ։
Հանդիպումը տևել է երկու ժամից պակաս։ Աղբյուրների համաձայն՝ այն ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների հարցը։
Ավելի վաղ Բեսենթը նշել էր, որ Վաշինգտոնի պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի դեմ հնարավոր է միայն ԵՄ-ի աջակցությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած հանգստյան օրերին հայտարարել էր, որ պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցառումների երկրորդ փուլի կիրառմանը։ Նրա խոսքով՝ առաջին փուլի հակառուսական միջոցները համարվում են Հնդկաստանի դեմ սահմանված հավելյալ մաքսատուրքերը։ Վաշինգտոնն այս քայլը պատճառաբանել էր նրանով, որ Դելին դեռ շարունակում է նավթ գնել Մոսկվայից։