
2025թ.-ի հունվար-հուլիսին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 97․3 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հուլիսին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 97,331.6 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․6%-ով։
Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 5․7%-ով և հասույթը կազմել է 1,010.8 մլն դրամ։
Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 3․2%-ով և կազմել 5,676.8 մլն դրամ։
Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 2%-ով, իսկ հասույթը կազմել է 90,644.0 մլն դրամ։