Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
2025թ.-ի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․1 մլրդ դոլար է (+1,763․1 մլն դոլար)
15/09/2025 13:08
Կիսվել

2025թ.-ի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․1 մլրդ դոլար է (+1,763․1 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,411,591.6 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 620,750․8 մլն դրամով կամ 13%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը աճել է 237,751․5 մլն դրամով կամ 9․8%-ով և կազմել 2,669,680.1 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,468,813.2 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 200,866.9 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 16.2%-ով կամ 382,999.3 մլն դրամով և կազմել 2,741,911.5 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,511,767.2 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 205,914.6 և ներքին երաշխիքներ՝ 24,229.7 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2025թ.-ի հուլիսի 31-ի 383.84 դրամ փոխարժեքը, ապա 2025թ.-ի հուլիսի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 14․1 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6․96 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 7․1 մլրդ ԱՄՆ դոլար։ 2024թ.-ի հուլիսի վերջի 12․3 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 14․3%-ով կամ 1,763․1 մլն դոլարով։

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87