Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Wizz Air-ը Երևանում հայտարարում է բաց դռների օր՝ օդաչուների համար
15/09/2025 13:30
Կիսվել

Wizz Air-ը Երևանում հայտարարում է բաց դռների օր՝ օդաչուների համար

Wizz Air-ը՝ EMEA տարածաշրջանի էկոլոգիապես ամենակայուն ավիաընկերությունը, Հայաստանում հայտարարում է բաց դռների օր օդաչուների համար։

Այս տարվա հոկտեմբերի մեկին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնապես բացելով ավիաընկերության բազան՝ Wizz Air-ն ընդլայնվելու է և պատրաստ է ընդունել փորձառու օդաչուների և անհատների, որոնք ցանկանում են ավելին իմանալ Եվրոպայի ամենաարագ զարգացող ավիաընկերություններից մեկում աշխատանքային հնարավորությունների մասին։

Երևանում բազայի բացումը թույլ կտա Wizz Air-ին ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը՝ ավելացնելով ևս 8 նոր ուղղությունը դեպի Եվրոպա՝ Պրահա, Համբուրգ, Պաֆոս, Նիցցա, Նեապոլ, Բարի, Բուխարեստ և Մեմինգեն։ Բացի այդ, ավելի վաղ Wizz Air-ը հայտարարել էր նաև Գյումրիից նոր՝ դեպի Կիպրոս՝ Լառնակա չվերթերի մեկնարկի մասին՝ ընդլայնելով ու ամրապնդելով Հայաստանի և Եվրոպայի միջև կապը։

Բաց դռների օր օդաչուների համար

  • Վայր՝ Best Western Plus Congress հյուրանոց, Իտալիայի փողոց 1, Երևան, Հայաստան
  • Օր՝ սեպտեմբերի 27, 2025
  • Ժամ՝ 14։00 (տեղական ժամանակով)

Հանդիպումը նախատեսված է փորձառու օդաչուների համար, որոնք ցանկանում են բարելավել իրենց կարիերան Wizz Air-ում: Կարող են մասնակցել նաև այն օդաչուները, որոնք ներկայումս ավարտում են ոլորտում իրենց դասընթացները։

Բաց դռների օր Wizz Air Pilot Academy-ի համար

  • Վայր՝ Best Western Plus Congress հյուրանոց, Իտալիայի փողոց 1, Երևան, Հայաստան
  • Օր՝ սեպտեմբերի 27, 2025
  • Ժամ՝ 16։00 (տեղական ժամանակով)

 Այս հանդիպումը նախատեսված է այն անձանց համար, որոնք ցանկանում են դառնալ օդաչուներ և հետաքրքրված են Wizz Air Pilot Academy-ով: Փորձը պարտադիր չէ, թեկնածուները պետք է ունենան միջնակարգ կրթություն, դասընթացի մեկնարկին լինեն առնվազն 18 տարեկան և բավարարեն սահմանված նվազագույն հասակի պահանջները։ Թեկնածուները պետք է իրավունք ունենան ապրել և աշխատել այն երկրներից մեկում, որտեղ Wizz Air-ն ունի բազա՝ Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Վրաստան, Հունգարիա, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա և Սերբիա։

Երկու հանդիպումների ընթացքում էլ մասնակիցները՝

  • Կծանոթանան Wizz Air-ին՝ բացահայտելով ավիաընկերության ցանցը, ընդլայնման առաջիկա ծրագրերը և ոլորտում առաջատար դիրքը,
  • Կստանան մանրամասն տեղեկություն ուսուցման և աշխատանքային պայմանների մասին
  • Կծանոթանան կարիերայի զարգացման, մրցակցային աշխատավարձի և առավելությունների համակարգին
  • Կհանդիպեն Wizz Air-ի ներկայացուցիչների հետ և կմասնակցեն հարց ու պատասխանի

Ինչպես գրանցվել

Հետաքրքրված անձինք կարող են գրանցվել այս հղմամբ։ Գրանցման ընթացքում հնարավոր է ընտրել, թե որ հանդիպմանն եք ցանկանում ներկա գտնվել։

Բաց դռների առաջիկա ժամկետները

Բաց դռների օր օդաչուների համար. Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ինBest Western Plus Congress հյուրանոց, Իտալիայի փողոց 1, Երևան, Հայաստան:

Բաց դռների օր Wizz Air Pilot Academy-ի համար. Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Best Western Plus Congress հյուրանոց, Իտալիայի փողոց 1, Երևան, Հայաստան

————–

Wizz Air-ը շահագործում է 242 Airbus A320 և A321 ինքնաթիռներից բաղկացած նավատորմ։ Ավիացիայի նվիրվյալ մասնագետների թիմն ապահովում է գերազանց սպասարկում և շատ ցածր գներ, ինչի շնորհիվ Wizz Air-ը 2024 թվականին եղել է 62.8 միլիոն ուղևորների ընտրությունը։ Wizz Air-ը ցուցակագրված է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ WIZZ նշանի ներքո։ Ընկերությունը վերջերս ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ հինգ ավիաընկերություններից մեկը airlineratings.com-ի՝ աշխարհում անվտանգության և արտադրանքի միակ վարկանիշային գործակալության կողմից, 2019 և 2023 թվականներին էլ Air Transport Awards մրցանակաբաշխությանը ստացել է «Տարվա ավիաընկերություն» կոչումը։

Wizz Air-ը նաև ճանաչվել է որպես «Ամենակայուն բյուջետային ավիաընկերություն» 2021-2024 թվականներին, ինչպես նաև «Ածխածնի նվազեցման լավագույն ավիաընկերություն» World Finance Sustainability Awards 2024-ի կողմից։ Բացի այդ, Wizz Air-ը արժանացել է «Տարվա էկոլոգիապես ամենակայուն ավիացիոն խումբ՝ EMEA տարածաշրջանում» կոչմանը CAPA-Centre for Aviation Awards for Excellence 2024 մրցանակաբաշխության կողմից։

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6