Ֆինանսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.50
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 67.26+0.40 WTI - 62.98+0.61
COMEX:  GOLD - 3675.80-0.13 SILVER - 42.63-0.12
COMEX:  PLATINUM - 1410.30+0.54
LME:  ALUMINIUM - 2689.50+0.60 COPPER - 10067.50+0.16
LME:  NICKEL - 15391.00+1.59 TIN - 34975.00+0.80
LME:  LEAD - 2017.50+1.05 ZINC - 2957.00+1.97
FOREX:  USD/JPY - 147.57-0.06 EUR/GBP - 1.1726-0.06
FOREX:  EUR/USD - 1.1726-0.06 GBP/USD - 1.3565+0.07
STOCKS RUS:  RTSI - 1060.18-0.86
STOCKS US: DOW JONES - 45834.22-0.59 NASDAQ - 22141.10+0.44
STOCKS US: S&P 500 - 6584.29-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 44768.12+0.89 TOPIX - 3160.49+0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 26388.16+1.16 SSEC - 3870.60-0.12
STOCKS EUR:  FTSE100 - 9283.29-0.15 CAC40 - 7825.24+0.02
STOCKS EUR:  DAX - 23698.15-0.02
12/09/2025  CBA:  USD - 383.47+0.72 GBP - 519.91+2.59
12/09/2025  CBA:  EURO - 449.96+2.75
12/09/2025  CBA:  GOLD - 44748-177 SILVER - 506.41-0.65
ԱՄՆ-ն կառաջարկի G7-ին ստեղծել իրավական մեխանիզմ՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների առգրավման համար
15/09/2025 14:58
Կիսվել

ԱՄՆ-ն կառաջարկի G7-ին ստեղծել իրավական մեխանիզմ՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների առգրավման համար

ԱՄՆ-ն նախատեսում է առաջարկել G7 գործընկերներին ստեղծել իրավական մեխանիզմ, որը, ենթադրվում է, թույլ կտա առգրավել և օգտագործել Ռուսաստանի սառեցված ակտիվները՝ Ուկրաինային աջակցելու նպատակով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«ԱՄՆ-ն G7-ին կասի, որ անհրաժեշտ է ստեղծել օրինական ուղի՝ առգրավելու Ռուսաստանի սառեցված սուվերեն ակտիվները և դիտարկել այդ ակտիվները Ուկրաինայի պաշտպանությանը ֆինանսավորելու հնարավորությունը», – գրում է գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ առաջարկին։

Միևնույն ժամանակ, գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները եվրոպացի գործընկերների հետ քննարկել են ռուսական ակտիվների աստիճանական առգրավման գաղափարը՝ Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով։

Բացի այդ, լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ն կոչ է անելու «Մեծ յոթնյակի» երկրներին մինչև 100% մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանից և Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ՝ ռուսական նավթ գնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ հաղորդումների, եվրոպացի պաշտոնյաներին ասել է, որ պատրաստ է կիրառել նմանատիպ մաքսատուրքեր, բայց միայն այն դեպքում, եթե Եվրոպան ևս այդպես վարվի։

Բացի դրանից, ըստ հրապարակված տվյալների, Վաշինգտոնը կոչ կանի դաշնակիցներին  նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» և «Ռոսնեֆթ» ընկերության դեմ, ինչպես նաև արգելել ծովային փոխադրումների ապահովագրությունը։ Ամերիկացիները նաև կպահանջեն միջոցներ ձեռնարկել այն ընկերությունների դեմ, որոնք աջակցում են ռուսական պաշտպանական ոլորտին և տարածաշրջանային բանկերին, ինչպես նաև արգելել արհեստական բանականության և ֆինանսական տեխնոլոգիաների հետ կապված ծառայությունները։

12/09/2025
դրամ
Դոլար (USD)
383.47
+0.72
Եվրո (EUR)
449.96
+2.75
Ռուբլի (RUR)
4.5602
+0.0594
Լարի (GEL)
142.03
+0.06
44748
-177
Արծաթ
506.41
-0.65