
Արցախցի դպրոցականների համար ֆինանսական կրթության ծրագիրն ամփոփում է արդյունքները․ IDBank
IDBank-ի հյուրերն այս անգամ «Կողք կողքի» ծրագրի ֆինանսական կրթության դասընթացի մասնակիցներն էին։ Ընդհանուր առմամբ՝ ծրագրին մասնակցել է արցախից տեղահանված 100 դպրոցական։ Դասընթացը մշակել և իրականացրել են «Oogway սուպերհերոսների դպրոցի» մասնագետները՝ խաղերի, քննարկումների և ստեղծագործական առաջադրանքների միջոցով՝ ինչպես կենդանի շփմամբ, այնպես էլ հեռավար ձևաչափով։
Ծրագրի ընթացքում դպրոցականներն ուսումնասիրել ու յուրացրել են ֆինանսական գրագիտության հիմունքները՝ ի՞նչ է բյուջեն, ինչպե՞ս այն կազմել, ինչո՞ւ է կարևոր խնայել, ինչպե՞ս տարբերել սպառողական ցանկությունն իրական անհրաժեշտությունից, ի՞նչ դեր ունեն բանկերը ու ինչո՞ւ է կարևոր ֆինանսական գրագիտությունը կյանքում։
Ծրագրի կարևորության մասին իր խոսքում «Oogway սուպերհերոսների դպրոցի» հիմնադիր Դիանա Բադեյանն ընդգծեց հատկապես այն հանգամանքը, որ աշակերտներն իսկապես մեծ սիրով ու հետաքրքրվածությամբ են անցել այս ծավալուն դասընթացն, իսկ օրվա հանդիպումը միայն ամրապնդեց աշակերտներից շատերի՝ ապագայում ֆինանսական ոլորտի մասնագիտություն ընտրելու որոշումը։
IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն իր խոսքում նշեց, որ IDBank-ը անպայման շարունակելու է ֆինանսական կրթության այս դասընթացների շարքը տարբեր թիրախային խմբերի համար, քանի որ ֆինանսական կրթության հանրահռչակումը IDBank-ի սոցիալական պատասխանատվության քաղաքականությամբ ամրագրված գլխավոր ուղղություններից մեկն է։
Հիշարժան հանդիպման ողջ ընթացքում դպրոցականների կողքին էր նաև ֆինանսական աշխարհի երեխաների ամենահուսալի ուղեկիցը՝ Իդրամ Ջունիորը, ում շնորհիվ բանկային ու ֆինանսական թեմաներով հագեցած հանդիպումն անցավ շատ ավելի աշխույժ և գունեղ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՄ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ