Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են 37 մլրդ դրամի եվ 34 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը գրանցել են դրամով տեղաբաշխված միջոցների ծավալի աճ և ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալի փոքր-ինչ անկում:
Նշենք, որ օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.5 մլն ԱՄՆ դոլար: