Երկու ամսում կարկուտից տուժածների օգնության հիմնադրամը հավաքագրել է շուրջ 240 միլիոն դրամ
Երկու ամիս առաջ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի կողմից ստեղծվել էր Արմավիրի մարզի կարկուտից տուժածների օգնության հիմնադրամ: Այսօր արդեն հիմնադրամը, տարբեր գերատեսչությունների շնորհիվ, հավաքագրել է շուրջ 240 միլիոն դրամ: Հիմնադրամին փոխանցումներ են կատարել ՀՀ Նախագահը, կառավարության անդամներ, պատգամավորներ եւ այլոք:
Հիմանդրամի նախագահ Ալեքսան Պետրոսյանի փոխանցմամբ՝ հավաքված 240 մլն դրամը հավասարաչափ կբաշխվի Արմավիրի մարզի գյուղական համայնքերի շուրջ 6000 ընտանիքների միջև:
Գումարների բաշխման գործընթացն արդեն մեկնարկել է:
Հիշեցնենք, որ այս տարի գյուղատնտեսական առումով առավել անբարենպաստ էր հատկապես Արմավիրի մարզի շուրջ 49 համայնքների համար: