
Ամիօ բանկը ամփոփեց Visa Signature Business քարտի մրցույթը
Ամիօ բանկը Visa Signature Business քարտապանների համար կազմակերպված մրցույթը ամփոփեց բրանչի
ձևաչափով՝ հաղթողների և Visa-ի ներկայացուցիչների հետ միասին։ Միջոցառման ընթացքում հաղթող բիզնես
հաճախորդներին հանձնվեցին իրենց մրցանակները, իսկ Visa-ի ներկայացուցիչները կարևորեցին նմանատիպ
նախաձեռնությունները՝ որպես ամուր համագործակցություն կառուցելու և հաճախորդների փորձառությունը առավել
արժեքավոր դարձնելու հնարավորություն։
Ամիօ բանկը բարձր է գնահատում իր հաճախորդների վստահությունն ու ներգրավվածությունը և շարունակելու է
զարգացնել իր ծառայությունները, որոնք նպաստում են բիզնեսների աճին, աջակցում դրանց արդյունավետ
գործունեությանը և ապահովում առօրյա գործընթացների առավել հարմարավետ կազմակերպումը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: