Տնտեսական

USD BUY - 381.25+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 445.00-2.50 EUR SELL - 450.50-1.00
OIL:  BRENT - 69.54+0.70 WTI - 65.19+0.73
COMEX:  GOLD - 3774.90+0.21 SILVER - 45.11+1.90
COMEX:  PLATINUM - 1556.00+4.72
LME:  ALUMINIUM - 2658.50+0.26 COPPER - 10259.50-0.74
LME:  NICKEL - 15279.00-0.90 TIN - 34440.00+0.35
LME:  LEAD - 2015.50+0.80 ZINC - 2926.50-0.39
FOREX:  USD/JPY - 149.67+0.67 EUR/GBP - 1.1678-0.60
FOREX:  EUR/USD - 1.1678-0.60 GBP/USD - 1.335-0.81
STOCKS RUS:  RTSI - 1020.60-0.09
STOCKS US: DOW JONES - 45947.32-0.38 NASDAQ - 22384.70-0.50
STOCKS US: S&P 500 - 6604.72-0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 45354.99-0.87 TOPIX - 3187.02+0.05
STOCKS CHINA:  HANG SENG - 26128.20-1.35 SSEC - 3828.11-0.65
STOCKS EUR:  FTSE100 - 9213.98-0.39 CAC40 - 7795.42-0.41
STOCKS EUR:  DAX - 23534.83-0.56
26/09/2025  CBA:  USD - 382.71-0.76 GBP - 510.8-4.78
26/09/2025  CBA:  EURO - 446.43-3.96
26/09/2025  CBA:  GOLD - 45905-471 SILVER - 552.96+12.03
ԱՄՆ-ն վերացրել է ԵՄ-ից ներմուծվող ադամանդների 15% մաքսատուրքը․
26/09/2025 22:05
Կիսվել

ԱՄՆ-ն վերացրել է ԵՄ-ից ներմուծվող ադամանդների 15% մաքսատուրքը․

Բելգիայի ադամանդային արդյունաբերությունը ներկայացնող Antwerp World Diamond Centre (AWDC) կազմակերպության ջանքերով` ԱՄՆ-ն պաշտոնապես վերացրել է ԵՄ-ից ներմուծվող բնական ադամանդների 15%-անոց մաքսատուրքը: Այս որոշումը, որը կայացվել է սույն թվականի սեպտեմբերի 24-ին նոր թափ է հաղորդում Անտվերպենի ադամանդի արդյունաբերությանը: Որոշմանը համաձայն՝ ԵՄ-ում մշակված ադամանդները ԱՄՆ կներկրվեն 0% մաքսատուրքով։ Նոր մաքսատուրքը կհաշվարկվի սույն թվականի սեպտեմբերի 1-ից։

Ինչպես հաջողվեց ԵՄ-ին և Բելգիային հասնել այս արդյունքին

Բելգիայի կառավարությունն ու Եվրոպական հանձնաժողովը կարողացել են համոզել ԱՄՆ իշխանություններին, որ ադամանդի վրա կիրառվող մաքսատուրքը ոչ մի օգուտ չի բերում ամերիկյան շուկային։ ԱՄՆ-ում բացակայում են թե՛ ադամանդի արդյունահանման, թե՛ մշակման ոլորտները, որոնք կպահանջեին այսպիսի մաքսային պաշտպանություն։

Հաշվի առնելով նաև սպառողի վրա մաքսատուրքի բացասական ազդեցությունը՝ կողմերը որոշել են չեղարկել այն՝ ազատելով ճանապարհը արդյունավետ առևտրային համագործակցության համար։

ԱՄՆ-ում գործող 15% մաքսատուրքը, որը ներդրվել էր 2025 թվականի ապրիլին, լուրջ հարված էր հասցրել Անտվերպենից ադամանդի արտահանմանը։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն ադամանդե զարդերի վաճառքի ամենամեծ շուկան է, այդ տուրքը սպառնում էր ադամանդի արդյունաբերության պարալիզացմանը։ Անտվերպենից ԱՄՆ արտահանվող ադամանդների տարեկան արժեքը կազմում է մոտ 2.1 միլիարդ դոլար, ինչը կազմում է ԱՄՆ ներմուծվող ադամանդների գրեթե կեսը։ Վերջին ամիսներին այդ ծավալները կտրուկ նվազել էին՝ հասնելով նախկին ծավալների մեկ յոթերորդին։

26/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.71
-0.76
Եվրո (EUR)
446.43
-3.96
Ռուբլի (RUR)
4.5866
+0.0121
Լարի (GEL)
141.38
-0.12
45905
-471
Արծաթ
552.96
+12.03