Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Investor Tour 2025․ Հայաստանը կրկին կհյուրընկալի 60 ներդրողների աշխարհի 12 երկրներից
30/09/2025 12:31
Կիսվել

Investor Tour 2025․ Հայաստանը կրկին կհյուրընկալի 60 ներդրողների աշխարհի 12 երկրներից

2024թ.-ի գրանցված հաջողությունից հետո, Հայաստանում երկրորդ անգամ կկազմակերպվի միջազգային ներդրողների մասշտաբային տուր։ Այս տարի BANA Angels-ի նախաձեռնությամբ Հայաստան կժամանեն 60-ից ավելի ներդրող աշխարհի 12 երկրներից՝ բացահայտելու հայկական ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների ներուժը։

Նախորդ տարվա 35 ներդրողների համեմատ, այս տարի մասնակիցների թիվն էականորեն աճել է՝ վկայելով Հայաստանի նկատմամբ միջազգային ներդրումային հետաքրքրության զգալի բարձրացման մասին։ Investor Tour 2025-ի շրջանակում օտարերկրյա ներդրողները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալ Հայաստանի ստարտափների էկոհամակարգին, այցելել երկրի առաջատար տեխնոլոգիական ընկերությունների գրասենյակներ, հանդիպել նորարարական լուծումներ մշակող ձեռներեցների հետ և մասնակցել հատուկ pitching սեսիային։

«Անցյալ տարվա հաջողությունը ցույց տվեց, որ միջազգային ներդրողները մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ։ Այս տարի 60-ից ավելի ներդրողների մասնակցությունը ապացուցում է, որ հայկական ստարտափ էկոհամակարգը ճանաչում է ստանում համաշխարհային մակարդակում։ Մեր նպատակն է ոչ միայն ցուցադրել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, այլև ստեղծել կայուն և հիմնարար համագործակցությունների հիմք», – նշում է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը։

Տուրի ծրագիրը ներառում է DigiTec-ի կոնֆերանսի և էքսպոյի այցելություն, հանդիպումներ հայկական unicorn ընկերությունների գրասենյակներում, ինչպես նաև մշակութային ծրագիր՝ ներառյալ պատմական տեսարժան վայրերի այցելություն և հայկական խոհանոցի ճաշակում։

Investor Tour 2025-ը կազմակերպվում է BANA Angels-ի կողմից՝ Formula VC վենչուրային ֆոնդի, uGlobally, RECONOMY և Helvetas միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, ինչպես նաև  Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) աջակցությամբ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88