Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՕՊԵԿ-ը հերքել է «ութնյակի»՝ նավթի արդյունահանման ծավալներն ավելացնելու ծրագրերը
01/10/2025 17:15
Կիսվել

ՕՊԵԿ-ը հերքել է «ութնյակի»՝ նավթի արդյունահանման ծավալներն ավելացնելու ծրագրերը

ՕՊԵԿ-ի քարտուղարությունը հերքել է Bloomberg-ի այն տեղեկությունը ՕՊԵԿ+ 8 երկրների մտադրության մասին՝ արագացնել կամավոր սահմանափակումներից դուրս գալու գործընթացը և երեք ամսվա ընթացքում ավելացնել նավթի արդյունահանումը օրական 500 հազար բարելով։ Այդ մասին ասված է ՕՊԵԿ-ի հայտարարության մեջ։

«Այս պնդումները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և մոլորեցնող բնույթ ունեն։ Ներկայումս նախարարների մակարդակով առաջիկա հանդիպման վերաբերյալ քննարկումներ դեռ չեն մեկնարկել։ Այս առումով ՕՊԵԿ-ի քարտուղարությունը խստորեն կոչ է անում լրատվամիջոցներին լինել առավել պատասխանատու և զուսպ իրենց հրապարակումներում՝ խուսափելու նավթի շուկայում անտեղի շահարկումներից», – նշված է հաղորդագրության մեջ։

Սեպտեմբերի սկզբին ութ կամավոր երկիր՝ Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Իրաք, Քուվեյթ, Ալժիր, ԱՄԷ, Ղազախստան և Օման, համաձայնեց աստիճանաբար վերացնել մինչև 2026 թվականի վերջ նախատեսված 1.65 մլն բարել/օր սահմանափակումները։ Հոկտեմբերից արդյունահանման քվոտաները կավելանան 137 հազար բարելով օրական, սակայն հաշվի առնելով նախկինում չկրճատված ծավալների փոխհատուցման գրաֆիկը՝ սեպտեմբերին փաստացի աճը կարող է կազմել շուրջ 177 հազար բարել/օր։

Եթե հոկտեմբերի 5-ի նիստում ընդունվի այն որոշումը, որի մասին գրել էր Bloomberg-ը, ապա ՕՊԵԿ+-ը կարող է ամբողջությամբ դուրս գալ սահմանափակումներից մինչև 2026 թվականի փետրվարը։

Միաժամանակ Reuters գործակալության աղբյուրները նշում են, որ հավանաբար ՕՊԵԿ+-ը կընդունի որոշում՝ նոյեմբերից արդյունահանման քվոտաները բարձրացնել օրական 137 հազար բարելով։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59