
ԱՄՀ-ի գնահատականները փոքր-ինչ վատատեսական են
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանները կարծում են, որ ներկայում զարգացող երկրների տնտեսություններում ի հայտ են եկել թույլ կողմեր, և ազգային արժույթների հնարավոր բարձր տատանողականությունից խուսափելու համար այս երկրների ղեկավարները պետք է պատրաստ լինեն իրականացնել արժութային ինտերվենցիաներ:
ԱՄՀ-ի նոր՝ համաշխարհային տնտեսության ընթացիկ միտումներին նվիրված զեկույցում նշվում է, որ կա մեծ հավանականություն, որ տևական ժամանակ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կկրճատվեն, ինչը ուղղակի ազդեցություն կթողնի բոլոր երկրների տնտեսական զարգացումների վրա:
Մասնավորապես, սպասվում է, որ ցածր պահանջարկի և ներդրումային տրամադրությունների անկման պայմաններում ազգային արժույթների վրա ճնշումները կուժեղանան:
ԱՄՀ-ի վերլուծաբանները խորհուրդ են տալիս ազգային արժույթների քաոսային անկումից խուսափելու նպատակով պատրաստ լինել իրականացնել արժութային ներարկումներ: