Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ucom-ը Silicon Mountains 2025 գագաթնաժողովի պլատինե գործընկերն է  
03/10/2025 18:06
Կիսվել

Ucom-ը Silicon Mountains 2025 գագաթնաժողովի պլատինե գործընկերն է  

Հոկտեմբերի 14-ին Երևանը կվերածվի նորարարության կենտրոնի․ «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով կկայանա ամենամյա Silicon Mountains 2025 գագաթնաժողովը։ Ucom-ն այս տարի ևս հանդես է գալիս որպես միջոցառման պլատինե գործընկեր՝ աջակցելով այն հարթակին, որը միավորում է ապագայի լուծումները ստեղծողներին։

Գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր   փորձագետներ կբացահայտեն, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։

Ucom-ի աջակցությամբ, գագաթնաժողովին՝ որպես հատուկ հյուր կմասնակցի նաև Nokia-ի Կենտրոնական և Հարավային Եվրոպայում շարժական ցանցերի ուղղության տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչը։

«Մեր բոլոր նախաձեռնությունների նպատակն է ապահովել հաճախորդների համար առավել որակյալ և արդյունավետ փորձառություն։ Արհեստական բանականության կիրառումը մեզ հնարավորություն է տալիս բարձրացնել այդ նշաձողը նոր մակարդակի։ Ucom-ում մենք վստահ ենք, որ Հայաստանի առաջընթացը անմիջականորեն պայմանավորված է տեխնոլոգիաների զարգացմամբ, և հենց այդ պատճառով մենք առաջնահերթ ենք համարում աջակցել նախաձեռնություններին, որոնք խթանում են երկրի զարգացումը։ Այսպիսով, Ucom-ը ներդրում է կատարում ոչ միայն սեփական աճի, այլև ողջ ոլորտի ապագայի մեջ», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արդեն 9-րդ անգամ մենք համախմբում  ենք Հայաստանի և միջազգային փորձագետներին մեկ հարթակում՝ փոխանակվելու գիտելիքներով և նորարարական փորձով։ Այս տարի մենք որոշել ենք ֆորմատային փոփոխություն կատարել, որը, վստահ եմ, միջոցառումը կդարձնի ավելի ինտերակտիվ և հետաքրքիր։ Մեր խոսնակները, որոնք ներկայացնում են ՏՀՏ ոլորտի տարբեր ճյուղեր, փորձելու են բացահայտել արհեստական բանականության խորքային կառուցվածքը։ Սա հնարավորություն է ոչ միայն լսելու աշխարհի առաջատար մասնագետներին, այլև միասին գտնելու նորարարական լուծումներ, որոնք կարող են հարստացնել Հայաստանի տեխնոլոգիական ապագան», – ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Գագաթնաժողովի ընթացքում հատուկ VIP տարածքներում կանցկացվեն B2B և անհատական հանդիպումներ խոսնակների հետ։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողություն։  Ucom-ը ներկայացված կլինի հատուկ տաղավարով, որտեղ մասնագետները կներկայացնեն ընկերության առաջարկները՝ հատուկ բիզնեսների համար։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովն արդեն 6-րդ տարին է կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2