Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Խաչքարերի պուրակում մեկնարկում են հանրային խաղահրապարակի կառուցման աշխատանքները
03/10/2025 19:02
Կիսվել

Խաչքարերի պուրակում մեկնարկում են հանրային խաղահրապարակի կառուցման աշխատանքները

«Կերոն» զարգացման հիմնադրամի և «Արմբրոկ» ներդրումային ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ այսօրվանից մեկնարկում են հանրային խաղահրապարակի կառուցման աշխատանքները, որը տեղակայվելու է Խաչքարերի պուրակում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Կառավարության առաջին և երրորդ շենքերի դիմաց գտնվող հատվածը, որը նախկինում կազմել է այգու մաս և մինչ վերջերս ծառայում էր որպես ավտոկայանատեղի, վերադարձվել է այգուն, և կդառնա խաղահրապարակի մաս:

«Կերոն» զարգացման հիմնադրամի և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ իրականացվող խաղահրապարակների կառուցման նախաձեռնության  այս երկրորդ ծրագիրն իրականություն կդառնա «Արմբրոկ» ներդրումային ընկերության աջակցությամբ:

Առաջինը՝ «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» խաղահրապարակը, շահագործման էր հանձնվել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը, Օղակաձև զբոսայգում։ Նախագծի նպատակն է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան և հասարակական նշանակության տարածք՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։

Նոր խաղահրապարակը նախագծված է 0–3 և 3–7 տարիքային խմբերի երեխաների համար՝ ապահովելով հարմարավետ, անվտանգ և ստեղծարար միջավայր: «Կենաց ծառի հիշողությունը. վիշապագորգ» խորագրով խաղահրապարակի տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 800 քմ է: Նախագիծը ոգեշնչված է ավանդական հայկական գորգի նախշերով և խորհրդանիշներով՝ վերածելով խաղային ամբողջ տարածքը ստեղծագործության և երևակայության իրական աշխարհի։

«Շնորհակալ եմ «Արմբրոկ» ընկերությանը՝ այս նախագծի շրջանակում մեզ միանալու համար։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը լավ նախադեպ կլինի և շղթայական արձագանք կստանա նաև այլ կազմակերպությունների շրջանում։ Այս խաղահրապարակը մինչ տարեվերջ պատրաստ կլինի, և լիահույս եմ, որ «Կերոնը» և «Արմբրոկը» միասին երկար ու հաջող ճանապարհ կունենան հանրային այս մեծ ծրագրի շրջանակում»,- նշեց «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել «Կերոն» հիմնադրամին հանրային խաղահրապարակների այս նախագիծն իրականացնելու համար, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանին նման ծրագրերին ակտիվ աջակցելու համար:

Մենք շատ ուրախ ենք այս խաղահրապարակի ստեղծման գործում մեր ներդրումն ունենալու համար, քանի որ քաղաքի և երկրի համար չափազանց կարևոր է հարմարավետ ու գեղեցիկ միջավայր ունենալ ինչպես քաղաքի բնակիչների, փոքրիկների, այնպես էլ հյուրերի համար: Ես նույնպես հուսով եմ, որ այս նախագիծն ու համագործակցությունը վարակիչ և շարունակական կլինի և մենք շուտով Հայաստանում միջազգային ստանդարտներին համապատասխան նման հանրային խաղահրապարակներ շատ կունենանք»,- հավելեց «Արմբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը:

Ժամանակակից խաղահրապարակը լինելու է ներառական՝ ապահովելով հավասար հնարավորություն բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց ֆիզիկական կարողություններից։ Այն հնարավորություն կտա երեխաներին զարգացնել իրենց երևակայությունը, շարժողական հմտությունները և շփումը, և կստեղծի ապահով միջավայր, որտեղ ծնողներն ու երեխաները միասին կանցկացնեն որակյալ ժամանց։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59