Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Սեպտեմբերին Վրաստանում գնաճը հասել է 4.8%-ի
06/10/2025 11:44
Կիսվել

Սեպտեմբերին Վրաստանում գնաճը հասել է 4.8%-ի

Տարեկան գնաճը Վրաստանում 2025 թվականի սեպտեմբերին կազմել է 4.8%, ինչը վերջին երկու տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել է սննդամթերքի գների փոփոխությունը։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 11.9%-ով։

Տարվա ընթացքում ամենաշատը թանկացած ապրանքներն են դեղձը (+84.5%), կիտրոնը (+81.9%), սալորը (+79.1%)։
Գների աճի տասնյակում ներառված են նաև՝ տանձը (+61.1%), լոբին (+55.2%), վարունգը (+46%), սեխը (+36.8%), կանաչին (+36.1%), խնձորը (+32%)։

«Առողջապահություն» խմբում գրանցվել է 9% աճ։ Գները բարձրացել են ամբուլատոր բժշկական ծառայությունների համար (+9.2%), հիվանդանոցային ծառայությունների համար (+9.4%) և բժշկական արտադրանքի ու սարքավորումների համար (+8.1%)։

«Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ» խումբը ցույց է տալիս 4.1% աճ, մինչդեռ «տրանսպորտ» խմբում արձանագրվել է 2.1% անկում։

Ամսական կտրվածքով՝ օգոստոսի համեմատ, սպառողական գները բարձրացել են 0.5%-ով։

Ինչ վերաբերում է հիմնական գնաճին (առանց սննդամթերքի և էներգակիրների), որը թույլ է տալիս ավելի հստակ հասկանալ երկարաժամկետ միտումները, այն սեպտեմբերին կազմել է 2.1%՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Գնաճը, որը գերազանցում է 3% նպատակային ցուցանիշը, Վրաստանում պահպանվում է դեռևս փետրվարից։

2025 թվականի բյուջեն կազմվել է 3% կանխատեսվող գնաճի և 6% ՀՆԱ-ի աճի սպասումով։

Ըստ երկրի ազգային վիճակագրական ծառայության՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 7.3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85