
2025թ.-ի հունվար-օգոստոսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,87 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,869 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 244.5 մլրդ դրամով կամ 15.1%-ով։
Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,929 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 12.9%-ով կամ 220.6 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա այն նվազել է 23.9 մլրդ դրամով և կազմել 60.7 մլրդ դրամ։
2025թ.-ի օգոստոս ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 207 մլրդ դրամ, ծախսերը՝ 206.9 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 56.8 մլն դրամ։