Չինական յուանը հայտնվել է «պահանջված» արժույթների ցանկում
Պատմության մեջ առաջին անգամ չինական յուանը ընդգրկվել է միջազգային շուկայում առավել շատ շրջանառվող արժույթների ցանկում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հիմք ընդունելով Միջազգային հաշվարկների բանկի տվյալները:
Հատկանշական է, որ այս տարի 10 առավել ակտիվ շրջանառվող արժույթների շարքում հայտնվելով 9-րդ տեղում՝ չինական յուանը հիմք է տալիս ենթադրել, որ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությամբ երկրի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա գնալով մեծանալու է:
Ըստ վերջին տվյալների՝ այս տարվա ապրիլին չինական յուանի մասնակցությամբ առևտրի ծավալը օրական կազմել է շուրջ 120 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը ավելի քան 3 անգամ գերազանցում է 2010 թվականին գրանցված ցուցանիշը: