Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի խոսնակները հանդիպեցին ԶԼՄ ներկայացուցիչների հետ
07/10/2025 15:30
Կիսվել

Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի խոսնակները հանդիպեցին ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Silicon Mountains-ի կազմակերպիչները՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացրեցին միջոցառման նոր ձևաչափն ու այս տարվա խոսնակներին։

Ոչ ֆորմալ հանդիպմանը, որը կազմակերպվել էր գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ, ներկա էին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրե Հովիկ Մուսայելյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը, Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Արտաքին կապերի և հաղորդակցության գծով ղեկավար Գարիզետա Չախոյանը, ինչպես նաև առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Այս տարի գագաթնաժողովն անցկացվելու է «Արհեստական բանականության անատոմիան» խորագրով։ Խոսնակներն ու հյուրերը քննարկեցին ԱԲ կիրառման դրական ու բացասական կողմերը, բիզնես գործընթացների և մարդկանց կյանքի որակի վրա նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունը, Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները։

«Մենք Ucom-ում հավատացել ենք Silicon Mountains-ի գաղափարին, և, նաև Ucom-ի աջակցությամբ, այսօր գագաթնաժողովը կայացած միջոցառում է։ Այն հնարավորություն է տալիս Հայաստանը՝ թվայնացման և արհեստական բանականության զարգացման ոլորտում ներկայացնել  միջազգային հարթակներում, փորձ փոխանակել, ընդլայնել  գործընկերների շրջանակը։

Այսօր արդեն դժվար է պատկերացնել աշխատանքը առանց արհեստական բանականության, և կարծում եմ՝ պետք չէ վախենալ դրա զարգացումից, քանի որ գործընթացների կառավարման առանցքում միշտ մարդն է մնալու։

Ucom-ը` որպես ամենալայն 5G ծածկույթ ունեցող ընկերություն,  միշտ կանգնած է թվային փոխակերպումների առաջին գծում, և մշտապես ներդրումներ է անում թվային ամենավերջին նորարարությունները ներդնելու ուղղությամբ», – ասաց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Արդեն 9-րդ անգամ մենք համախմբում  ենք Հայաստանի և միջազգային փորձագետներին մեկ հարթակում՝ փոխանակվելու գիտելիքներով և նորարարական փորձով։ Այս տարի մենք որոշել ենք ֆորմատային փոփոխություն կատարել, որը, վստահ եմ, միջոցառումը կդարձնի ավելի ինտերակտիվ և հետաքրքիր։ Մեր խոսնակները, որոնք ներկայացնում են ՏՀՏ ոլորտի տարբեր ճյուղեր, փորձելու են բացահայտել արհեստական բանականության խորքային կառուցվածքը։ Համաշխարհային առաջատար ձայները Հայաստան բերելով՝ մենք նպատակ ունենք ամրապնդելու երկխոսությունը, համագործակցությունը և նորարարությունը սահմաններից այն կողմ»,- նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր ընօրեն Էդուարդ Մուսայելյանը։

Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր փորձագետներ կբացահայտեն, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։

Գագաթնաժողովի ընթացքում հատուկ VIP տարածքներում կանցկացվեն B2B և անհատական հանդիպումներ խոսնակների հետ։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաև Silicon Mountains գագաթնաժողովին նվիրված նամականիշի մարման արարողություն։ Ucom-ը ներկայացված կլինի հատուկ տաղավարով, որտեղ մասնագետները կներկայացնեն ընկերության առաջարկները՝ հատուկ բիզնեսների համար։

Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովն անցկացվում է արդեն վեցերորդ տարին՝ ՏՀՏ գործատուների միության կողմից։ Միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, իսկ Ucom–ը վերջին երեք տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11