2014թ.-ին կգործարկվի «Սևան» հանքային ջրերի գործարանը
«Սևան» հանքային ջրերի գործարանը կգործարկվի 2014թ. սեպտեմբերին: Այս մասին նշվել է Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Սևան» հանքային ջրերի գործարան կատարած այցի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են Նախագահի Մամուլի ծառայությունից՝ այցի շրջանակներում Նախագահը ծանոթացել է գործարանում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքին, արտադրական հնարավորություններին, ներդրումային և հետագա զարգացման ծրագրերին:
Նշվել է, որ արտադրական ամբողջական գործունեությունն սկսելուց հետո, նախատեսվում է շուրջ 200 աշխատատեղերի բացում՝ ներառյալ մարքեթինգի ոլորտում աշխատատեղերը: