Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Արհեստական բանականության մարտահրավերները․ ՍոֆթԿոնստրակտը հյուրընկալել է DisruptHR միջոցառումը
08/10/2025 11:42
Կիսվել

Արհեստական բանականության մարտահրավերները․ ՍոֆթԿոնստրակտը հյուրընկալել է DisruptHR միջոցառումը

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունների խումբն օրերս հյուրընկալել է թվով 7-րդ DisruptHR միջոցառումը «Tech Edition» խորագրով՝ հանդես գալով որպես հանդիպման գլխավոր գործընկեր։ Միջոցառումն իրականացրել է Cascade People & Business ընկերությունը։

Միջոցառման ընթացքում մարդկային ռեսուրսների կառավարման 12 խոսնակներ ներկայացրել են արհեստական բանականության կիրառման հնարավորություններն ու նորարարական լուծումները կազմակերպությունների արդյունավետության բարձրացման գործում։ Քննարկվել են նաև ԱԲ-ի ռիսկերն ու մարտահրավերները․ կարո՞ղ է արդյոք արհեստական բանականությունն ամբողջությամբ փոխարինել մարդուն։

Cascade People & Business ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը նշել է, որ թեև թեման հաճախ է քննարկվում, բայց մնում է արդիական․ «Մենք անցյալ տարի իրականացրել ենք  միջազգային կոնֆերանսներ, որոնք նույնպես AI-ին էին նվիրված, կոչվում էր The Science of Leadership։ Ծեծված թեմա է, այնուամենայնիվ, մենք պետք է հավաստենք, որ ամենաարդիականն է, որովհետև մենք բոլորս դրա մեջ ենք և չգիտենք՝ ուր ենք գնում»։

«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Լեոնիդ Կարապետյանն էլ հանդիպմանն անդրադարձել է գլոբալ ու տեղական հարթակների համադրման կարևորությանը․ «Խոսել եմ այն մասին, թե ինչպես կարելի է համախմբել խոշոր գլոբալ ընկերությունը՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կապերը։ Յուրաքանչյուր կազմակերպության համար կարևոր մարտահրավերներից է համադրել գլոբալն ու տեղականը։ ՍոֆթԿոնստրակտը գրասենյակներ ունի Սան Պաուլոյից մինչև Բուխարեստ, և մեզ համար առանցքային է, որ բոլոր աշխատակիցները գործեն որպես միասնական թիմ։ Մենք սրան նայում ենք որպես  համակարգչային-օպերացիոն համակարգի, որն ունի միասնական Source Code (ելակետային կոդ) և API կամ տեղային ինտերֆեյսեր․ այս մոտեցմամբ ընկերության տարբեր հատվածներ միացնում ենք իրար», – նշել է Լեոնիդ Կարապետյանը։

Նա նաև ընդգծել է, որ արհեստական բանականության գործիքակազմը կարող է կարևոր դեր ունենալ Հայաստանի նման փոքր բնակչություն ունեցող երկրի համար. «Մենք պետք է ձգտենք լինել առաջատար այս ոլորտում, այլ ոչ թե պարզապես հետևող»։

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունների խմբի ՄՌԿ տնօրեն Մարիա Կարապետյանը խոսել է ԱԲ-ի գործոնի մասին աշխատանքի ապագայի շրջանակներում․  «Այսօրվա տեխնոլոգիական զարգացումների և AI-ի հետ հանդերձ մենք հաճախ մոռանում ենք  մարդկային գործոնների և դրանց կարևորելու, առաջ տանելու, մարդկային շփումն ավելի բարձր դասելու մասին», – ասել է Մարիա Կարապետյանը, ընդգծելով, որ ԱԲ-ն կարող է ամեն ինչ անել, բայց կա մի հստակ գործոն՝ մարդկայինը, որը փոխարինել հնարավոր չէ։

DisruptHR-ը ներկա և ապագա առաջնորդների համախմբմանն ուղղված շարժում է, որը միջազգային հարթակ է դուրս եկել՝ ընդգրկելով շուրջ 30 երկիր և 150-ից ավելի քաղաք:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2