Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Վահագնի թաղամասում կկառուցվի պատմական Հայաստանի մանրակերտը
09/09/2013 17:54
Կիսվել

Վահագնի թաղամասում կկառուցվի պատմական Հայաստանի մանրակերտը

Բարերար Վահագն Հովնանյանի հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Վահագնի թաղամաս: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակներում  քաղաքապետին է ներկայացվել «Հայաստան սքանչավայր» ծրագիրը, որը կյանքի կկոչվի հենց Վահագնի թաղամասում: 

Շուրջ 75.000 քմ տարածքում նախատեսվում է կառուցել պատմական Հայաստանի մանրակերտը, որն ընդգրկելու է պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, ներկայիս Հայաստանն ու Արցախը: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ բացօթյա մանրակերտ զբոսայգում կցուցադրվեն մանրակերտ շենքեր, պալատներ, բերդեր, եկեղեցիներ և պատմական այլ հիշարժան ու կարևոր կառույցներ: Աշխարհում շուրջ 100 նմանատիպ ծրագրեր են կյանքի կոչվել, սակայն, ինչպես նշել են ծրագրի հեղինակները, դրանցից միայն մեկ տասնյակն են ազգային բնույթ կրել: Երևանում իրականացվող ծրագիրը, նրանց հավաստմամբ, ևս կհամալրի այդ տասնյակի շարքը:

Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև թաղամասի կառուցապատման շարունակականության և ընդլայնման ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ քաղաքապետը նշել է, որ գաղափարն իսկապես հետաքրքիր է, պատմական ու ճանաչողական:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ծրագրի հնարավորին շուտ կյանքի կոչման հարցում:  

Վահագն Հովնանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին համագործակցության ու մշտական աջակցության համար:

Բարերար Վահագն Հովնանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է նաև Վահագնի թաղամասի տարածքով:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88