
Վրաստանում օտարերկրյա աշխատողների համար նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի մարտից
Վրաստանում նախատեսվում է 2026 թվականի մարտից ուժի մեջ մտցնել օտարերկրյա աշխատողների վերաբերյալ նոր կանոններ։ «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքը դեռևս պարունակում է բազմաթիվ բաց հարցեր․ ենթաօրենսդրական ակտերը, որոնք կպարզաբանեն և կհստակեցնեն իրավիճակը, սպասվում են մինչև 2026 թվականի մարտի 1-ը։
Վրաստանի «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքը վերաբերում է միայն այն օտարերկրյա անձանց, որոնք իրականացնում են աշխատանքային գործունեություն Վրաստանի տարածքում, մասնավորապես՝
- գտնվում են աշխատանքային հարաբերություններում վրաց գործատուների (ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի) հետ,
- կամ համարվում են ինքնազբաղներ՝ զբաղվելով ապրանքների, ծառայությունների վաճառքով, իրականացնելով աշխատանքներ կամ հանդես գալով որպես գործընկեր, անկախ կապալառու կամ որևէ այլ ձևով ներգրավված լինելով ձեռնարկատիրական/աշխատանքային գործունեության մեջ, որի նպատակը ֆինանսական եկամուտ ստանալն է։
Միևնույն ժամանակ՝
- այն աշխատանքային միգրանտները, որոնք աշխատում են Վրաստանի տարածքում, պետք է ունենան աշխատանքի թույլտվություն (աշխատելու իրավունք)՝ տրված աշխատանքի նախարարության կողմից, ինչպես նաև բնակության թույլտվություն:
- Այն օտարերկրացիները, որոնք իրենց աշխատանքն իրականացնում են ամբողջությամբ հեռավար և որոնց գործունեությունը չի պահանջում Վրաստանի տարածք մուտք գործելը (ըստ «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքի 13.5-րդ հոդվածի 2-րդ կետի), պարտավոր են ունենալ միայն աշխատանքի թույլտվություն։
Միևնույն ժամանակ, ինքնազբաղված օտարերկրացիների համար աշխատանքի իրավունքից զրկման հիմքերից մեկն է Վրաստանի սահմաններից դուրս մնալը 6 ամսից ավելի ժամկետով։
Այս պահանջները վերաբերում են միայն նրանց, ովքեր աշխատում են տեղական իրավաբանական անձանց մոտ: Դրանք վերաբերում են ինչպես նրանց, ովքեր աշխատում են վրաց գործատուի (իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ) հետ, այնպես էլ ինքնազբաղված օտարերկրացիներին (այսինքն՝ աշխատում են իրենց հաշվին՝ որպես ԱՁ կամ ֆիզիկական անձ)։
Բացառություն են այն օտարերկրացիները, որոնք ունեն մշտական բնակության իրավունք, ներդրումային բնակթույտվություն, ինչպես նաև փախստականի կարգավիճակ կամ ապաստան հայցողի գրանցում։
Եթե բնակվում ես Վրաստանում, բայց աշխատում ես արտասահմանյան ընկերության համար, հավանական է, որ այդ դեպքում նույնպես պետք լինի ստանալ աշխատանքի թույլտվություն և բնակթույլտվություն, քանի որ այդպիսի անձինք նույնպես դասվում են աշխատանքային միգրանտների շարքին: Ներկայում ընթացքի մեջ է մանրամասների ճշգրտման գործընթացը: