
2025թ.-ի հունվար-օգոստոսին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 111.9 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 111,924.9 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2%-ով։
Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 4%-ով և հասույթը կազմել է 1,160.7 մլն դրամ։
Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 2.5%-ով և կազմել 6,437.8 մլն դրամ։
Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 2.3%-ով, իսկ հասույթը կազմել է 104,326.4 մլն դրամ։